Արարատի մարզում 3-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է ԲԿ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆSHAMSHYAN.com-ի տեղեկություններով` ապրիլի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Ջերմային այրվածք եռացված հեղուկով, ձախ նախաբազկի շրջանում 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճան, մոտավորապես 5% մարմնի մակերես» ախտորոշմամբ ծնողների ուղեկցությամբ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» է տեղափոխվել մի երեխա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները պարզել են, որ տուժածը Արարատի մարզի բնակիչ 3-ամյա Ա․ Հ․-ն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները պարզել են նաև, որ երեխան նշված ջերմային այրվածքը ստացել է իր մայրիկի հայրական տանը՝ եռացված հեղուկը ձախ նախաբազկի շրջանին պատահաբար թափվելու հետևանքով։Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։