Վանդալիզմ՝ Վեդու մանկապարտեզում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրդեն երկու օր է՝ համացանցում ակտիվ քննարկվում է տարբեր լրատվական կայքերում և էջերում տեղ գտած տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են մի խումբ երիտասարդներ վանդալիզմ իրականացնում մի շինությունում, որն, ըստ հրապարակումների՝ դպրոցի շենք է։
MediaHub-ը տեղեկացավ, որ շինությունը ոչ թե դպրոց է, այլ՝ մանկապարտեզ։
Դեպքի առթիվ դիմեցինք Քննչական կոմիտե, որտեղից էլ հայտնեցին՝ խուլիգանության դեպքի առթիվ Վեդու քննչական բաժնում կա նախաձեռնված քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն:
Այս պահին դեռ ձերբակալված անձինք չկան։
Էմմա Մարտիրոսյան