ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Cumhuriyet. Հայաստանում ընտրությունները կդառնան Արևմուտքի և Ռուսաստանի միջև բախումների ասպարեզ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը հայտնվել է աշխարհաքաղաքական պայքարի կենտրոնում, գրել է Cumhuriyet հրատարակության սյունակագիրը, գրում է inosmi.ru–ն: ԱՄՆ-ը փորձում է իրականացնել Ադրբեջանը Կենտրոնական Ասիայի հետ միավորելու նախագիծ, բայց Մոսկվայի ազդեցությունը տարածաշրջանում կարող է հեշտությամբ ուժեղանալ ամառային ընտրություններից հետո:

Իրանի շուրջ պատերազմի հենց սկզբից պարզ էր, որ այդ պատերազմը Ռուսաստանին դնում է երկմտանքների առջև: Դրանցից ամենակարևորը հետևյալն է. Ռուսաստանը չի ցանկանում, որ Թրամփը հաղթի պատերազմում, բայց նաև չի ցանկանում, որ ամերիկացի առաջնորդը ձախողվի և, որպես արդյունք, լիովին կորցնի իր քաղաքական իշխանությունը: Որովհետև Թրամփի ձախողումը կհանգեցնի այն պառակտման փակմանը, որը Արևմտյան աշխարհում առաջացել է Ուկրաինայի շուրջ նրա իշխանության գալուց ի վեր:

Ռուսաստանի կառավարությանը մոտ կանգնած անձանց մտահոգությունները այս առումով կատարյալ ամփոփված են ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության կողմից վերջերս հրապարակված հոդվածում: Հոդվածում նշվում է, որ այն իրավիճակը, որում ԱՄՆ նախագահը կարող է հայտնվել Իրանում, կարող է նաև բացասական հետևանքներ ունենալ Ռուսաստանի համար: Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը նախորդ օրը հայտարարել էր, որ «իրենք տեղյակ են Թրամփի Իրանի դեմ ուղղված սպառնալիքների մասին, բայց նախընտրում ենք չմեկնաբանել», ինչը նույնպես բխում է այս երկմտանքից։

Ընդ որում ամերիկացի առաջնորդի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում կարող է ավելի բարենպաստ լինել Ռուսաստանի համար:  Չնայած Պուտինին Ալյասկայում դիմավորեցին կարմիր գորգով, բայց Թրամփի Ամերիկայի և Ռուսաստանի շահերը բախվում են, մասնավորապես Կովկասում և Կենտրոնական Ասիայում: Ռուսաստանում և Իրանում առկա են մտահոգություններ «Թրամփի միջանցք» նախագծի վերաբերյալ, որը նախատեսված է Կովկասում Ադրբեջանին և Հայաստանին միավորելու համար:

Վերջերս Բաքվում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) վարչապետների գագաթնաժողովում Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հայտարարել էր, որ այդ միջանցքը Բաքվի առաջնահերթությունն է, և որ նախագիծը կկապի ոչ միայն Ադրբեջանը Նախիջևանի հետ, այլ նաև ամբողջ թյուրքական աշխարհը: Ղազախստանը և Կենտրոնական Ասիայի այլ երկրներ նույնպես հետաքրքրություն են հայտնել այդ երթուղու նկատմամբ: Հաշվի առնելով այն, որ Կովկասի առաջնային նշանակությունը Արևմուտքի համար կայանում է նրա Կենտրոնական Ասիա տանող ճանապարհի վրա գտնվելու մեջ,  տեսանել է, որ «Թրամփի միջանցքը» մարտահրավեր է նետում ռուսական ազդեցությանը ոչ միայն Կովկասում, այլ նաև Կենտրոնական Ասիայում։

Եվ այսպես, ԱՄՆ նախագահի կողմից Կովկասում և Կենտրոնական Ասիայում երթուղի կառուցելու փորձ կատարող շղթայի ամենաթույլ օղակը Հայաստանն է։ Ի տարբերություն Ադրբեջանի, այնտեղի կառավարությունը աստիճանաբար կորցնում է ժողովրդի աջակցությունը, և չնայած ամեն ինչին, Ռուսաստանի ազդեցությունը մնում է ուժեղ հասարակության մեջ։ Մեծ հավանականություն կա, որ ռուսամետ ընդդիմությունը կհաղթի հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք ընտրություններում։ Հետևաբար, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գիտակցելով, որ չի կարողանա բացահայտորեն հակադրվել Ռուսաստանին ընտրություններից առաջ, ապրիլի 1-ին այցելեց Մոսկվա։ Այնտեղ նա ջերմ հանդիպում ունեցավ Վլադիմիր Պուտինի հետ։ Սակայն Ռուսաստանի առաջնորդը հստակեցրեց, որ եթե Հայաստանը ընտրի ԵՄ անդամակցությունը, դա գին ունի։ Այցելությունից անմիջապես հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Ռուսաստանը Հայաստանի հետ իր հարաբերություններում կդիտարկի գործողությունները, այլ ոչ թե խոսքերը։

Ռուսական կողմից ստացված հաղորդագրությունները ցույց են տալիս, որ Փաշինյանը, Պուտինին գովաբանելով հանդերձ, չի կարողացել զրկել հայկական ընդդիմությանը Ռուսաստանի աջակցությունից: Այնուամենայնիվ, ԵՄ ղեկավարությունը հայտարարել է, որ փորձագետներ կուղարկի Հայաստան ընտրությունների ժամանակ հնարավոր «հիբրիդային սպառնալիքներին» հակազդելու համար: Վերջին տարիներին ԵՄ-ն հայտարարել է Արևելյան Եվրոպայի տարբեր երկրներում ընտրակեղծիքների մասին, եթե հաղթում են ռուսամետ թեկնածուները: Հետևաբար, թվում է, թե Հայաստանում հունիսին կայանալիք ընտրությունները կդառնան կատաղի բախման վայր ոչ միայն տեղական թեկնածուների, այլ նաև Արևմուտքի և Ռուսաստանի միջև: Հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք ընտրությունների արդյունքը կարևոր կլինի Ռուսաստանի ազդեցության համար Կովկասում և Կենտրոնական Ասիայում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular