ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքական հաշվեհարդար ընտրություններից առաջ․ երբ իշխանությունը վախենում է մրցակցությունից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի քաղաքական դաշտը ընտրություններից առաջ մտնում է վտանգավոր փուլ, որտեղ իշխանությունը ակնհայտորեն հրաժարվում է հավասար մրցակցությունից և անցնում է կոշտ ճնշումների քաղաքականությանը։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության և նրա առաջնորդ Սամվել Կարապետյանի շուրջ ծավալվող գործընթացները դրա ամենախոսուն ապացույցն են։ Տնային կալանքի երկարաձգումը այլևս դժվար է ներկայացնել որպես իրավական գործընթաց․ այն ավելի շատ քաղաքական հաշվեհարդարի գործիք է, որի նպատակը մեկն է՝ չեզոքացնել աճող ընդդիմադիր ուժը։

Վերջին շաբաթների զարգացումները բացահայտեցին իշխանության հիմնական վախը։ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը դուրս է եկել վերահսկելի դաշտից և վերածվել իրական մրցակցի։ Մեծ հանրահավաքը, մարզային ակտիվությունը և հասարակության տարբեր շերտերում արձանագրվող աջակցությունը ցույց տվեցին, որ ձևավորվում է այն ուժը, որը կարող է կոտրել գործող համակարգը։ Իսկ դա այն գիծն է, որից հետո իշխանությունը, ինչպես ցույց է տալիս իր վարքագիծը, այլևս չի վստահում ընտրական գործընթացին և փորձում է այն կառավարել ուժային մեթոդներով։

Այս իրավիճակում կիրառվող գործիքակազմը խոսում է ինքն իր մասին․ խուզարկություններ, ձերբակալություններ, սահմանափակումներ, տեղեկատվական մանիպուլյացիաներ։ Երբ ընդդիմության առաջնորդը փաստացի մեկուսացվում է քաղաքական գործընթացից և զրկվում է քարոզարշավ իրականացնելու հնարավորությունից, խոսել արդար ընտրությունների մասին պարզապես անհնար է։ Սա արդեն ոչ թե մրցակցություն է, այլ իշխանության կողմից նախապես ծրագրավորված սցենար, որտեղ մրցակիցը պետք է դուրս մղվի մինչև պայքարի սկսվելը։

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ կոշտ գնահատական է տվել Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը, որը հայտարարել է. «Փաշինյանը սարսափում է ժողովրդի հետ իրական ընդդիմության հանդիպումից. նա իր հաշվարկներում սխալվում է»։ Նա նաև ընդգծել է, որ տնային կալանքի երկարաձգումը ոչ թե իրավական անհրաժեշտություն է, այլ քաղաքական որոշում, որի նպատակն է կտրել ընդդիմության կապը ընտրողների հետ։ Փաստաբանի խոսքով՝ արդեն իսկ իրականացված ձերբակալություններն ու խուզարկությունները վկայում են, որ գործի է դրվել ամբողջ պետական մեքենան։

«Եկեք, նաև հստակ արձանագրենք, որ ընդդիմության առաջնորդը չի կարող նախընտրական քարոզարշավ իրականացնել ևս 90 օր, ինչը մեկուսացնում է նրան պայքարից, թեև բարեբախտաբար նրա անունից բազմաթիվ նվիրյալ մարդիկ ու համակիրներ կշարունակեն քարոզչությունը։ Եվ այս ամենը Հայ առաքելական սուրբ եկեղեցու պաշտպանության համար։ Եկեղեցու, որը պարոն Փաշինյանը փորձում է փոխել՝ հեռացնելով կաթողիկոսին և ըստ էության, իրեն նշանակելով եկեղեցու առաքյալի դերում»,-նշում է փաստաբանը։

Այս ամենը ցույց է տալիս մեկ պարզ իրողություն․ իշխանությունը չի վստահում ոչ սեփական վարկանիշին, ոչ էլ ընտրական գործընթացին։ Երբ քաղաքական ուժը համոզված է իր հաղթանակի մեջ, այն չի դիմում նման քայլերի։ Իսկ երբ գործի են դրվում վարչական, ուժային և իրավական լծակները, դա նշանակում է միայն մեկ բան՝ վախ պարտությունից։

Միևնույն ժամանակ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության տնտեսական ծրագիրը դառնում է այն առանցքը, որը ուժեղացնում է նրա դիրքերը։ Աշխատատեղերի ստեղծում, փոքր բիզնեսի հարկային բեռի նվազեցում, դեղերի գների իջեցում, գյուղատնտեսության աջակցություն և բնակարանային ծրագրեր՝ այս ամենը ձևավորում է հստակ սոցիալ-տնտեսական օրակարգ, որը արձագանք է գտնում հասարակության լայն շերտերում։ Քաղաքական պայքարը տեղափոխվում է իրական խնդիրների դաշտ, որտեղ գործող իշխանությունը դժվարանում է մրցել։

Տարբեր գնահատականներով և հարցումների արդյունքներով՝ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը արդեն իսկ դիտարկվում է որպես առաջատարներից մեկը։ Եվ հենց այս հանգամանքն է, որ ստիպում է իշխանությանը անցնել կոշտ քայլերի։ Սակայն պատմությունը ցույց է տալիս, որ նման ճնշումները հաճախ ունենում են հակառակ ազդեցություն՝ ոչ թե թուլացնում, այլ ուժեղացնում են ընդդիմությանը։

Հայաստանի քաղաքական համակարգը կանգնած է վճռորոշ ընտրության առաջ։ Կամ երկրում կձևավորվի իրական մրցակցային միջավայր, կամ ընտրությունները կվերածվեն վերահսկվող գործընթացի։ Սակայն մի բան արդեն պարզ է․ երբ իշխանությունը սկսում է պայքարել ոչ թե գաղափարներով, այլ ուժով, դա արդեն պարտության նախանշան է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular