ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանգուցալուծումը՝ հունիսի 7-ին. ինչպես խուսափել ազգակործան հետևանքներից. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պետությունը քաղաքական իշխանությունն է, իսկ Եկեղեցին՝ հոգևոր իշխանությունը։ Ունենք այն, ինչ ունենք։ Ազգապահպանման տեսակետից այս երկու հույժ կարևոր՝ քաղաքական և հոգևոր կառույցները մոտ ութ տարի է՝ սուր հակամարտության մեջ են։ Իշխանությունները՝ վարչապետի գլխավորությամբ պնդում են, որ Եկեղեցում իշխանությունը զավթված է, իսկ ողջամիտ հայ հանրությունը՝ Ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ, մտահոգություն է հայտնում հոգևոր անվտանգության և ինքնավարության նկատմամբ բազմակողմանի ոտնձգությունների վերաբերյալ։

Սակայն այս հակամարտությունը չի կարող հավերժ տևել։ Անպայման պետք է գա այն ժամանակը, երբ Պետությունն ու Եկեղեցին համայն հայության հետ մեկ ամբողջություն կկազմեն։ Այդպիսի երանելի իրավիճակի համար անհնար է ճշգրտությամբ որևէ ժամկետ կանխատեսել։ Դա սերտորեն փոխկապակցված է Հայաստանի ներքաղաքական վերադասավորումների ու առաջիկա ընտրական գործընթացների հետ։ Այդուհանդերձ, Հայաստանի շուրջ ներկայում ընթացող քաղաքական խմորումների վրա հիմնվելով՝ փորձենք նշմարել Եկեղեցի-Պետություն հակամարտության հանգուցալուծման որոշ ուղղություններ։

Եկեղեցի-Պետություն հարաբերություններում սահմանները համապարփակ հստակեցնելու և համերաշխ գործելու համար բավականին խելամիտ առաջարկություններ եղել են քաղաքական-հասարակական գործիչների, ինչպես նաև Եկեղեցու կողմից։ Նկատենք, որ ՀՀ իշխանությունների կողմից նման ուղղամիտ առաջարկություններ չեն եղել և արված առաջարկություններին պատշաճ արձագանք նույնպես չի տրվել։ Այս համատեքստում ժամանակին Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանն էր շատ ուշագրավ առաջարկությամբ հանդես եկել, և, մեծ հաշվով, դրանից հետո՝ փետրվարին, Ավստրիայում տեղի ունեցած Եպիսկոպոսաց ժողովի հայտարարությունն էլ, կարծում եմ, արդար կլինի դիտարկել այդ կառուցողական դաշտում, որին նույնպես ՀՀ իշխանություններն ըստ արժանվույն չարձագանքեցին։ Ազնիվ մտադրություններով միջնորդավորված հաշտեցման նախաձեռնությունները նույնպես ապարդյուն են անցնում։

Հակամարտության հանգուցալուծման փոքր-ինչ հավանական ուղղություններից կարելի է դիտարկել նաև համակարգային բաժանումն ու նոր իրավական կարգավորումները։ Այս առումով էական նշանակություն կարող է ունենալ Եկեղեցու տնտեսական ու հարկային արտոնությունների վերանայման, ինչպես նաև Սահմանադրական բաժանման գործնական կիրառումը։ Խնդրի հանգուցալուծման տեսանկյունից կարելի է դիտարկել նաև Եկեղեցու և Պետության ղեկավարության փոփոխություններով պայմանավորված բարեփոխումների իրականացումը, որը, սակայն, խիստ վիճահարույց է։ Ավելի իրատեսական կարող է լինել միայն պետության ղեկավարի փոփոխությամբ բարեփոխումների իրականացումը։ Ինչո՞ւ։ Որովհետև Եկեղեցին անընդհատ ինքնաբարեփոխվում է, և Եկեղեցու առաջնորդների փոփոխություններն այդ գործընթացը կասեցնել որևէ կերպ չեն կարող, քանի որ այս սրբազան գործում ամենակարևոր գործոնը աստվածային ներգործությունն է։ Մինչդեռ տեսնում ենք, որ նման փորձեր կատարվում են քաղաքական իշխանությունների անօրինական միջամտությամբ։

Եկեղեցի-Պետություն հակամարտության հնարավոր հանգուցալուծման ամենաիրատեսական ուղղությունը 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններն են։ Բազմաթիվ փորձագետներ տեսակետներ են հայտնել, որ ընտրությունների նախաշեմին հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, իր գագաթնակետին կհասնի։ Ակնհայտ է, որ ընտրությունների արդյունքներով պայմանավորված նոր կառավարության ձևավորումը կարող է հանգեցնել կա՛մ լարվածության թուլացման ու վերացման, կա՛մ սկզբնավորել հարաբերությունների վերանայման նոր փուլ։ Ավելի պարզ՝ քաղաքական իշխանափոխությունից հետո Եկեղեցի-Պետություն հարաբերությունները կլինեն համագործակցային, իսկ ներկայիս քաղաքական իշխանության վերարտադրման պարագայում Եկեղեցին «կբարեփոխվի», համաձայն տարեսկզբին վարչապետի կեցավայրում գրավոր և բանավոր արված հայտարարության՝ իր բոլոր ազգակործան հետևանքներով։

ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular