Ծանոթ ու միաժամանակ անհայտ… Վատման
ՖՈՏՈԺամանակակից դպրոցականների և ուսանողների մոտ հաճախ հարց ծագում. «Ի՞նչ է վատմանը»: Մոտ 20-25 տարի առաջ տեխնիկական ԲՈւՀ-ի կամ քոլեջի ոչ մի ուսանող չէր կարող յոլա գնալ առանց այդպիսի թղթի, և դպրոցականներն էլ են հաճախ օգտագործել դա: Ուրեմն ի՞նչ է վատման թուղթը: Եթե նայենք բացատրական բառարանին, պարզվում է, որ այդ բառը նշանակում է բարձրորակ սպիտակ, խիտ թուղթ, որը ունի մեծ մաշադիմացկունություն, օգտագործվում է նկարչության՝ հիմնականում ջրանկարչության մեջ:
Վատմանի ստեղծման պատմությունը սկսվել է 1750-ական թվականներից: Այդ տարիներին Ջեյմս Վատմանը, որը կաշվեգործական փոքրիկ արհեստանոց ուներ, որոշել էր թուղթ արտադրել: Նրա գաղափարը իրականացել էր և արդեն 1733 թվականին նա բացել էր իր սեփական թղթի գործարանը, որտեղ աշխատանքի էր հրավիրել Բրիտանիայի ամենափորձառու արհեստավորներին: Եթե նախկինում թղթի արտադրության համար օգտագործվում էր փայտանյութ՝ Վատմանը նորամուծությունն էր կատարել և օգտագործել էր այլ հումք: Պարզվել էր, որ վուշի և կանեփի գործվածքը ցելյուլոզան ավելի են սպիտակեցնում, իսկ դրանից ստացված թուղթը լինում է բացարձակապես հարթ, ինչը հնարավորություն է տալիս անգամ այն համեմատել բարակ գործվածքի հետ: Մեկ այլ առանձնահատկությունն էլ այն է, որ դրա վրա մամլիչից նկատելի հետքեր չեն մնում: Ներկերը ևս կատարելապես նստում են նոր թղթի վրա, որը նկարիչները չէին կարող չնկատել: Մոտ 30 տարի Վատմանի գործարանը եղել է միակ ընկերությունը, որը արտադրել է վատման թուղթ: Գեղեցիկ թղթի համբավը արագորեն է տարածվել ամբողջ Եվրոպայում: Շուտով հայտնվել է այդ թղթի վրա տպագրված առաջին գիրքը, և դա եղել է հայտնի Աստվածաշունչը: Դեռ վաղ տարիքից Վատմանը փորձել է իր որդու մոտ սերմանել հետաքրքրություն ընտանեկան բիզնեսի հանդեպ և նրա մահից հետո ձեռնարկությունը ժառանգել է որդին, և հենց նրա ժամանակ էլ այդ թուղթը սկսել են անվանել վատմանյան թուղթ, իսկ ժողովրդի մեջ մտել է վատման անվանումը: 19-րդ դարի կեսերից այդ թղթի ժողովրդականությունը հասել է այնպիսի աստիճանի, որ թղթի արտադրության մեջ նման տեխնոլոգիաներ օգտագործող գործարաններ են սկսել ստեղծվել ամբողջ աշխարհում: Ոչ միայն նկարիչներն են բարձր գնահատել այդ տեսակի թղթի հատկությունըը: Գծագրողները, դիզայներներն ու ինժեներներն են սկսել դա օգտագործել իրենց աշխատանքի ընթացքում: Քսաներորդ դարի վերջի շրջանի ցանկացած ուսանող կամ դպրոցական կարող էր հեշտությամբ բացատրել, թե ինչ է վատմանը: Դրա վրա կազմվել են կուրսայիններ և դիպլոմայիններ, կազմվել են պատի թերթեր և այլն: Ներկայումս համակարգչային ծրագրերի մշակումն ուսանողներին և դիզայներներին ազատել է ամեն ինչ ձեռքով գծագրելու անհրաժեշտությունից: Այժմ միայն որոշներն են աշխատում հնաոճ եղանակով, այսինքն օգտագործում են նկարչական թերթ, նկարչական տախտակ և պարզ մատիտ: Վատմանը ներկայումս ամբողջովին նախատեսված է ստեղծագործելու համար: Ընդ որում ոչ միայն պրոֆեսիոնալ և երիտասարդ նկարիչներն են այն օգտագործում իրենց կարիքների համար: Ճարտարապետները դրանցով ստեղծում են իրենց ապագա շրջանների և քաղաքների մոդելները: Ինտերիերի դիզայներները ստեղծում են իսկական հրաշքներ՝ Ամանորի պատուհանի զարդերից մինչև հսկայական ձյան սպիտակ ծաղիկներ, որոնք զարդարում են հարսանեկան արարողությունները: Դրանից պատրաստվում են տարբեր ձևանմուշներ: Նման թուղթը լայնորեն օգտագործվում է տպագրության մեջ: Դրա վրա տպագրվում են գովազդային նյութեր, վկայագրեր, նամակներ, մեթոդական նյութեր և ուսումնական գործիքներ: Մանկապարտեզներում և տարրական դպրոցներում վատմանը օգտագործվում է աշխատանքային դասընթացներում: Այն բազմակողմանի և ներկայումս էլ օգտագործվող նյութ է, որը միշտ հասանելի է և մատչելի:
Կ. Խաչիկյան