Մալայզիայում խոշոր hրդեհը մեկ գիշերվա ընթացքում nչնչացրել է մոտ 1,000 տուն
ՎԻԴԵՈԱպրիլի 19-ի գիշերը Մալայզիայի Սանդական քաղաքում խոշոր հրդեհ է բռնկվել Կամպունգ Բահագիա լողացող գյուղում։ Այս մասին հայտում է Bernama գործակալությունը:
Ըստ գործակալության տվյալների՝ կրակը ոչնչացրել է մոտ 1,000 ցցագերանների վրա կառուցված տուն։
Հրշեջ-փրկարարական ծառայության փոխանցմամբ՝ կրակի դեմ պայքարը դժվարացրել են խիտ կառուցապատումը, ուժեղ քամին, տեղատվությունը և նեղ անցումները։
Զոհերի մասին տեղեկությունները ճշտվում են։
Սաբահի իշխանությունները հայտարարել են, որ բոլոր տուժածներին կցուցաբերվի անհետաձգելի օգնություն և կտրամադրվի ժամանակավոր կացարան։