ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելի կողմից հրադադարի խախտման հետևանքով Լիբանանում զոհեր ու վիրավորներ կան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Լիբանանի հարավային շրջանների ուղղությամբ իսրայելական հարվածներից, նախնական տվյալներով, զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ 2 կին, ևս 21 մարդ վիրավորվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):Իսրայելական ռազմական ինքնաթիռներն ուժգին հարվածներ են հասցրել Սայդա շրջանի բնակավայրերին։

Լիբանանի բանակի հրամանատարությունը կոչ է արել քաղաքացիներին հետաձգել հարավային գյուղեր և քաղաքներ վերադառնալը՝ հաշվի առնելով համաձայնագրի բազմաթիվ խախտումները:

«Գրանցվել է Իսրայելի կողմից մի քանի հարձակում, բացի մի շարք գյուղերի վրա պարբերաբար կրակոցներից», – նշված է հայտարարության մեջ։Նաև տեղեկություններ են հաղորդվում, որ իսրայելական ուժերը հրետանային արկ և գնդացիր են արձակել Բինթ Ջբեյլ շրջանի Կունին բնակավայրում գտնվող «Իսլամական առողջապահության կազմակերպությանը» պատկանող շտապօգնության խմբի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորներ են գրանցվել։«Հեզբոլլահ»-ն իր հերթին հայտարարել է, որ հրթիռային հարվածներով թիրախավորել է Քարմիել բնակավայրում գտնվող Իսրայելի ռազմական ենթակառուցվածքները։

Շարժումը նաև հայտնել է, որ Լիբանանի տարածքում խոցել է իսրայելական անօդաչու թռչող սարք։

«Հեզբոլլահ»-ը հայտարարության մեջ նշել է, որ հարձակողական անօդաչու թռչող սարքերով թիրախավորել է Լիբանանի տարածքում գտնվող իսրայելցի զինվորների հավաքատեղիները։

Իսրայելի և Լիբանանի միջև 10-օրյա հրադադարն ուժի մեջ է մտել կեսգիշերին։ Հրադադարի մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Իսրայելը 1,5 ամիս հարվածներ էր հասցնում Լիբանանին՝ Իրանին աջակցող «Հեզբոլլահ» շարժման դեմ պայքարի շրջանակում։ Իսրայելական հարվածներից Լիբանանում շուրջ 2200 մարդ է զոհվել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular