Խնդրում ենք օդանավակայան ներկայանալ ժամանակին՝ հաշվի առնելով հնարավոր ուշացումները. «Զվարթնոց»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏեղեկացնում ենք, որ դեպի Զվարթնոց օդանավակայան տանող Իսակովի պողոտայում ներկայումս իրականացվում են լայնածավալ ճանապարհային աշխատանքներ, որոնք կարող են առաջացնել երթևեկության ժամանակավոր խցանումներ։ Այս մասին հայտնում է «Զվարթնոց» օդանավակայանը:
Խնդրում ենք Ձեր ուղևորությունը նախապես պլանավորել և օդանավակայան ներկայանալ ժամանակին՝ հաշվի առնելով հնարավոր ուշացումները։
Հիշեցնում ենք, որ չվերթի հաշվառումը սկսվում է թռիչքի սահմանված ժամից 3 ժամ առաջ և փակվում է թռիչքից 1 ժամ առաջ։
Մեր ուղևորներին մաղթում ենք բարի թռիչք: