Սուրբ Սոֆիայի տաճարում հույն զբոսաշրջիկներ են ձերբակալվել դրոշի համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀույն զբոսաշրջիկներ են ձերբակալվել են Սուրբ Սոֆիայի տաճարում՝ «Ուղղափառություն, կամ մահ» գրությամբ և Բյուզանդական կայսրության երկգլխանի արծվի պատկերով դրոշ պարզելուց հետո։
Բյուզանդիոնը կամ Կոստանդնուպոլիսը գրավվել էր 1453 թվականին թուրքերի կողմից ու հետագայում ստացել Ստամբուլ անվանումը։
Դրոշի հետ կապված միջադեպը տեղի է ունեցել անցյալ հինգշաբթի։ Մզկիթի վերածված տաճարի վերին հարկում զբոսաշրջիկները հանել են դրոշն ու սկսել միմյանց հետ լուսանկարվել։ Ոստիկանությունը ձերբակալել է 35-ամյա Մազիս Միքայելին և 42-ամյա Կոնստանտինա Մազիին։
Զբոսաշրջիկները ձերբակալել են «բնակչության մի մասին նվաստացնելու» մեղադրանքով։