ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Չինական մեծ պատ

ՖՈՏՈ

Չինական մեծ պարիսպն անցնում է ժամանակակից Չինաստանի հյուսիսային շրջաններով և հանդիսանում է ոչ միայն Երկնային կայսրության, այլ նաև ամբողջ աշխարհի ամենամեծ ճարտարապետական հուշարձաններից մեկը։ Ավելին, դա մարդու կողմից երբևէ կառուցված ամենամեծ կառույցն է։ Պաշտոնական տվյալներով Չինական Մեծ պարսպի ընդհանուր երկարությունը, հաշվի առնելով նրա բոլոր ճյուղերը, կազմում է 8851,9 կմ։ Այնուամենայնիվ, որոշ հետազոտողներ հակված են կարծելու, որ իրականում այն գրեթե երկուսուկես անգամ ավելի երկար է՝ 21 հազար կմ։ 

Մ.թ.ա 3-րդ դարում Երկնային կայսրության կառավարիչներից էր Ցին Շի Հուանգ կայսրը։ Բարդ ու հակասական ժամանակներ էին։ Պետությանը բոլոր կողմերից սպառնում էին թշնամիները, հատկապես ագրեսիվ Սյոննու քոչվորները, և անհրաժեշտ էր պաշտպանություն նրանց արշավանքներից: Այդպես ծնվեց անառիկ պարիսպ կառուցելու որոշումը՝ բարձր և ընդարձակ, որպեսզի ոչ ոք չկարողանա խաթարել Ցին կայսրության անդորրը։ Միևնույն ժամանակ, այդ կառույցը պետք է ժամանակակից տերմիններով սահմանազատեր հին չինական թագավորության սահմանները և նպաստեր դրա հետագա կենտրոնացմանը։ Պատը նպատակ ուներ լուծել նաև «ազգի մաքրության» հարցը, բարբարոսներից ցանկապատվելով չինացիները կզրկվեին նրանց հետ ամուսնական հարաբերությունների մեջ մտնելու և երեխաներ ունենալու հնարավորությունից։
Նման վիթխարի սահմանային ամրություն կառուցելու գաղափարը զրոյից չի ծնվել: Նախադեպեր արդեն եղել էին, շատ թագավորություններ՝ օրինակ Վեյը, Յանը, Չժաոն և արդեն հիշատակված Ցինը, փորձել էին նման բան կառուցել։ 

Չինական մեծ պարսպի կառուցումը սկսվել է Յինգշանի երկայնքով, որը լեռնային համակարգ է Ներքին Մոնղոլիայում, հյուսիսային Չինաստանում: Կայսրը համակարգող է նշանակել հրամանատար Մենգ Թյանին։ Շատ աշխատանք կար անելու։ Նախկինումում կառուցված պատերը պետք է ամրացվեին, կապվեին նոր հատվածներով և երկարացվեին։ Ինչ վերաբերում է այսպես կոչված «ներքին» պարիսպներին, որոնք սահմաններ են ծառայել առանձին թագավորությունների միջև, ապա դրանք պարզապես քանդվել են։

Այս վիթխարի օբյեկտի առաջին հատվածների կառուցումը տևել է ընդհանուր առմամբ մեկ տասնամյակ, իսկ Չինական մեծ պարսպի կառուցումը տևել է երկու հազարամյակ: Իր տարբեր փուլերում աշխատանքին միաժամանակ ներգրավված մարդկանց թիվը հասել է երեք հարյուր հազարի։ Ընդհանուր առմամբ, իշխանությունները վարձել են (ավելի ստույգ ստիպել) մոտ երկու միլիոն մարդ միանալ իրենց։ Դրանք բազմաթիվ սոցիալական շերտերի ներկայացուցիչներ էին՝ ստրուկներ, գյուղացիներ, զինվորականներ։ Բանվորներն աշխատել են անմարդկային պայմաններում: Ինքնին տեղանքը հարմար չէ շինարարության  համար, կառույցը անցնում է լեռնաշղթաների երկայնքով՝ շրջանցելով դրանցից դուրս եկող բոլոր ճյուղերը։ Շինարարներն առաջ են շարժվել հաղթահարելով ոչ միայն բարձր վերելքները, այլ նաև բազմաթիվ կիրճերը։ Նրանց զոհողությունները իզուր չէին, գոնե այսօրվա տեսանկյունից, տարածքի հենց այդ լանդշաֆտն է որոշել այդ հրաշք կառույցի յուրահատուկ տեսքը: 

Չինացիներն իրենց պատն անվանում են «երկրային վիշապ»։ Եվ դա ամենևին էլ պատահական չէ: Հենց սկզբում դրա կառուցման ժամանակ օգտագործվել են բազմաթիվ նյութեր, առաջին հերթին խտացված կավ։ Դա արվում էր այսպես. նախ եղեգներից կամ ճյուղերից վահաններ էին հյուսում, և դրանց միջև շերտերով սեղմում էին կավ, մանր քարեր և հասանելի այլ նյութեր։ Երբ Կին Շի Հուանգ կայսրն է անցել գործի, սկսել են օգտագործել ավելի հուսալի քարե սալեր, որոնք դրվում էին միմյանց մոտ:

Երբ իշխանության է եկել Հան դինաստիան, որը իշխում էր մ.թ.ա. 206-ից մինչև մ.թ. 220 թվականը, Չինական մեծ պարիսպն ընդարձակվել է դեպի արևմուտք՝ մինչև Դունհուանգ։ Այդ ժամանակահատվածում օբյեկտը համալրվել է դիտաշտարակների մի ամբողջ շարքով, որը հասնում էր անապատի խորքերը: Նպատակն էր պաշտպանել քարավանները, որոնք հաճախ տուժում էին քոչվորների արշավանքներից։ Մինչ օրս  պահպանվել են պատի այն հիմնականում հատվածները, որոնք կառուցվել են Մինգ դինաստիայի օրոք 1368-1644 թվականներին։ Դրանք կառուցվել են հիմնականում ավելի հուսալի և դիմացկուն նյութերից՝ քարե բլոկներից և աղյուսներից։ Նշված դինաստիայի կառավարման երեք դարերի ընթացքում Չինական մեծ պարիսպը զգալիորեն «աճել» է ձգվելով Բոհայ ծովածոցի ափից մինչև ժամանակակից Սինցզյան Ույղուրական ինքնավար շրջանի և Գանսու նահանգի սահմանը: 
  
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular