Մյասնիկյան պողոտայում ճանապարհին կառուցված հենապատը փլուզվել է. ավտոմեքենաներ են վնասվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ ապրիլի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտա 55/5 հասցեում՝ ժողովրդին հայտնի «Մամա Ֆլորա» ծաղկի սրահի հետնամասում և
բնակելի շենքի արանքով անցնող ճանապարհին կառուցված հենապատը մոտ 70-100 մետր փլուզվել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների փլուզման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն վնասվել է կայանված 2 ավտոմեքենա։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը։Դեպքի մասին տեղեկացրել են Երևանի քաղաքապետարանին ու Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմին, սակայն մինչ այսօր դեռ չեն ժամանել, որպեսզի տեսնեն՝ ինչ է հնարավոր անել, քանի որ կա վտանգ, սողանքը կարող է կրկնվել, ինչի հետևանքով էլ կփլուզվի երկհարկանի բնակելի շենքը։