ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը չինական լրտեսական արբանյակ է օգտագործել ամերիկյան բազաները թիրախավորելու համար․ FT

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանը գաղտնի կերպով ձեռք է բերել չինական լրտեսական արբանյակ, որը թույլ է տվել վերջին պատերազմի ժամանակ վերահսկել Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները, գրել է «Financial Times»-ը՝ հղում անելով Իրանի ռազմական արտահոսած փաստաթղթերին։

 

Մոնիթորինգը տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայում, Հորդանանում, Բահրեյնում, Իրաքում, Քուվեյթում, Ջիբութիում, Օմանում և Արաբական Միացյալ Էմիրություններում, այդ թվում՝ ԱՄՆ ռազմական բազաներում և որոշակի ենթակառուցվածքային օբյեկտներում։

 

«TEE-01B» անունով արբանյակը ձեռք է բերվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերի կողմից 2024 թվականի վերջին՝ Չինաստան տարածքից արձակվելուց հետո։

 

«Ակնհայտ է, որ այս արբանյակն օգտագործվում է ռազմական նպատակներով, քանի որ այն շահագործվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տիեզերական ուժերի կողմից, այլ ոչ թե Իրանի քաղաքացիական տիեզերական ծրագրի կողմից», - «Financial Times»-ին ասել է Իրանի հարցերով փորձագետ Նիկոլ Գրաեւսկին։

 

Կոորդինատների ցանկերը՝ ժամանակային նշագրերով, արբանյակային պատկերները և ուղեծրային վերլուծությունը ցույց են տվել, որ իրանցի հրամանատարներն արբանյակն օգտագործել են ԱՄՆ հիմնական ռազմական օբյեկտները վերահսկելու համար: Լուսանկարներն արվել են մարտ ամսին՝ այդ օբյեկտների վրա անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարվածներից առաջ և հետո։

 

«Իրանին իսկապես անհրաժեշտ են այս միջոցները, որոնք տրամադրվել են իր արտասահմանյան գործընկերների կողմից այս պատերազմի ընթացքում, քանի որ դրանք թույլ են տալիս Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին նախապես նույնականացնել թիրախներն ու ստուգել իրենց հարվածների արդյունավետությունը», - բացատրել է Գրաեւսկին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular