Հայաստանն ու Ադրբեջանը մտահոգված են ԱՄՆ-ի Իրանի նկատմամբ կենտրոնացմամբ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի և Հայաստանի քաղաքական գործիչները մտահոգություն են հայտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի և Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների նկատմամբ կենտրոնացմամբ, գրում է versia.ru–ն։
Foreign Policy-ի տվյալներով երկու երկրների պաշտոնյաները նշում են, որ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության ամենամոտ խորհրդականները շեղել են իրենց ուշադրությունը Հարավային Կովկասից։ Արդյունքում, նրանք կարծում են, որ տարածաշրջանում խաղաղության գործընթացում ձեռք բերված թափը կարող է կորսվել։
Հեղինակները նաև նշում են, որ Իրանում պատերազմը կարող է չեղարկել ԱՄՆ ներկայիս վարչակազմի կողմից Հարավային Կովկասում ձեռք բերված նվաճումները։ Նրանք նաև նշում են, որ նույնիսկ եթե Թեհրանի հետ հրադադար կնքվի Վաշինգտոնը չի կարողանա արագ վերադառնալ տարածաշրջանում գործընթացների համակարգմանը։
Հիշեցնենք, որ անցյալ օգոստոսին Թրամփի միջնորդությամբ Սպիտակ տանը հռչակագիր ստորագրվեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Կողմերը պարտավորվեցին ստորագրել խաղաղության պայմանագիր։
Փաստաթղթի դրույթներից մեկը ներառում է Զանգեզուրի միջանցքի շուրջ վեճի կարգավորումը։ Համաձայնագրի համաձայն այդ հատվածը 99 տարով կանցնի մասնավոր ամերիկյան ընկերության վերահսկողության տակ և այսուհետ կկոչվի «Թրամփի ճանապարհ»։ Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին հավելել էր, որ ամերիկացի առաջնորդը մտադիր է համաձայնագրեր ստորագրել երկու երկրների հետ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, տեխնոլոգիաները, տնտեսական համագործակցությունը, սահմանային անվտանգությունը, ենթակառուցվածքների զարգացումը և առևտուրը։ Politico ամսագրի կողմից մեջբերված Սպիտակ տան աղբյուրները նշել են, որ Միացյալ Նահանգները օգնություն է ցուցաբերել Զանգեզուրի միջանցքի շուրջ վեճի լուծման գործում։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am