ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փոփոխություններ վարորդական վկայական ստանալու քննությունների գործընթացում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացում կատարել կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 385-Ն որոշման մեջ, որով սահմանված է վարորդական վկայական ստանալու համար քննությունների ընդունման և վարորդական վկայականների տրամադրման կարգը։ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 385-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» նախագծի ընդունումը պայմանավորված է պետական կառավարման համակարգում իրականացված կառուցվածքային փոփոխություններով, իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների լուծման, ինչպես նաև՝ վարորդական վկայական ստանալու գործընթացի պարզեցման և հստակեցման անհրաժեշտությամբ։ Մասնավորապես, գործող կարգավորման մի շարք դրույթներում դեռևս օգտագործվում է «ոստիկանություն» ձևակերպումը, մինչդեռ պետական կառավարման համակարգում իրականացված բարեփոխումների արդյունքում ոստիկանությանը վերապահված մի շարք գործառույթներ փոխանցվել են ներքին գործերի նախարարությանը, այդ թվում՝ նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը։ Բացի այդ, տեսական քննությունների կազմակերպման մասով գործող կարգավորմամբ հստակ սահմանված չէ, որ հարցաշարերը պետք է վերաբերեն բացառապես այն տրանսպորտային միջոցների կարգերին կամ ենթակարգերին, որոնց համար անձը հանձնում է քննությունը, ինչը գործնականում կարող է հանգեցնել ոչ նպատակային հարցերի ընդգրկմանը և գնահատման ոչ լիարժեք օբյեկտիվությանը։

Նախագծով առաջարկվում է նախ «ոստիկանություն» բառը փոխարինել «ներքին գործերի նախարարություն» բառերով՝ պայմանավորված պետական կառավարման համակարգում իրականացված կառուցվածքային փոփոխություններով, որոնց արդյունքում համապատասխան գործառույթները վերապահվել են ներքին գործերի նախարարությանը։ Որոշմամբ սահմանված N 1 հավելվածը լրացնել նոր 17.1-ին կետով, որով հստակ սահմանվում է, որ տեսական քննության թեստերում ընդգրկվում են բացառապես այն կարգերին կամ ենթակարգերին վերաբերելի հարցեր, որոնց համար անձը հանձնում է քննությունը, ինչը կնպաստի քննության նպատակային բնույթի ապահովմանը։ Բացի այդ, առաջարկվում է տեսական քննությունը դրական հանձնելու դեպքում գործնական քննությանը մասնակցելու համար սահմանված մեկ տարվա ժամկետը փոխարինել երկու տարի ժամկետով, ինչը միտված է քաղաքացիների համար գործնական քննությունների հանձնման ժամկետային պայմանների որոշակի մեղմացմանը և առավել ճկուն մոտեցման ապահովմանը։ Միաժամանակ, նախագծով առաջարկվում է վարորդական վկայականի պահպանման ժամկետի հաշվարկման հիմքում դնել բացառապես տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկման ժամկետի լրանալու օրը՝ հանելով «օրենքով սահմանված կարգով կրճատվելու» ձևակերպումը՝ հաշվի առնելով վերջինիս օրենսդրական հիմքի բացակայությունը։

Ըստ նախագծի հիմնավորման, դրա ընդունումը կնպաստի վարորդական վկայական ստանալու գործընթացի արդյունավետության բարձրացմանը, քննությունների անցկացման պայմանների ավելի արդար ու ճկուն կազմակերպմանը, վարչարարության արդյունավետության բարձրացմանը և իրավական հստակության ապահովմանը, ինչպես նաև իրավական ակտը կհամապատասխանեցվի պետական կառավարման համակարգի կառուցվածքին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular