ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եկեղեցին անցնո՞ւմ է հակահարձակման

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ամենայն հայոց կաթողիկոսը երեկ Մայր Աթոռում ընդունել է տարբեր թեմերից 600 ուխտավոր երիտասարդների, շփվել նրանց հետ, նաև ելույթ ունեցել, որում ուշագրավ շեշտադրումներ կան։ Ըստ Գարեգին Բ-ի՝ այսօր էլ ունենք անցանկալի մի իրավիճակ, երբ հայրենի մեր երկրում Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից։ «Վերջին մեկ տարում ականատես ենք աննախադեպ ճնշումների՝ եպիսկոպոսների անօրինական ձերբակալությունների, հոգևոր սպասավորության իրականացմանն ուղղված արհեստական խոչընդոտների, մեր հնամենի վանքերի ու եկեղեցիների բռնազավթման փորձերի։ Իշխանությունների ակնհայտ հովանավորչությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատված և կարգալույծ հռչակված անձը շարունակում է զավթված պահել առաջնորդարանը և դատարանի ու հարկադիր կատարումն ապահովող ծառայության ապօրինի որոշումներով՝ աշխարհիկ կարգավիճակով գործել որպես թեմակալ առաջնորդ»,- նշել է կաթողիկոսը։

Նա նաև նշել է, թե օրերս նաև հերթական հակասահմանադրական քայլին ականատես եղանք, երբ իշխող քաղաքական ուժը իր նախընտրական ծրագրում ներառեց Հայ Եկեղեցուն վերաբերող մերժելի դրույթներ։ «Այս ամենը, ինչպես քաջատեղյակ եք, ուղեկցվում է շինծու մեղադրանքներով, անհանդուրժողականության հրահրմամբ, բացահայտ սպառնալիքներով։ Պատմությունը, սակայն, վկայում է, որ առ Աստված ապավինությամբ մեր Եկեղեցին միշտ հաղթահարել է բոլոր փորձությունները»,- նշել է կաթողիկոսը։ Վերջին շրջանում Հայ Առաքելական եկեղեցու լռության ֆոնին կաթողիկոսի այս հայտարարությունը չափազանց ուշագրավ է, հատկապես խորհրդարանական ընտրություններից առաջ։

Շատ փորձագետներ նշում են, որ Հայ Առաքելական եկեղեցին ևս պետք է իր ձայնը բարձրացնի, ցույց տա, որ ակտիվ պայքարում է փաշինյանական իշխանության դեմ։ Հակառակ պարագայում եկեղեցու լռությունը կարող են ճիշտ չհասկանալ, և բավական կոշտ այս գնահատականները, որ հնչեցրել է Ամենայն հայոց կաթողիկոսը, գալիս են փաստելու, որ Հայ Առաքելական Եկեղեցու վերնախավն էլ հասկանում է ընձեռված հնարավորությունը, գիտակցում, որ եթե Փաշինյանին հաջողվի վերարտադրվել, ապա նա այդ հանգամանքը օգտագործելու է՝ հայտարարելով, թե քարտ-բլանշ է ստացել նաև լուծելու Հայ առաքելական եկեղեցու հարցը։

Ըստ էության՝ հունիսի 7-ը լրջագույն ջրբաժան է, որից հետո, եթե իշխանությանը հաջողվի վերարտադրվել, հարձակումները լինելու են ոչ միայն քաղաքական ընդդիմախոսների, ազգային արժեքների, այլև հենց Հայ առաքելական եկեղեցու դեմ։

Սոնա Գալստյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular