ՌԴ քննչական կոմիտեն վերսկսել է «Ջերմուկ» խմած տղամարդու մաhվան գործի քննությունը
ԻՐԱՎՈՒՆՔՀյուսիսային Օսեթիայում վերսկսվել է «Ջերմուկ» հանքային ջուր խմած տղամարդու մահվան գործի քննությունը, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի տարածաշրջանային շտաբը։
«Վերսկսվել է սպառողների անվտանգության կամ առողջության պահանջները չբավարարող ծառայությունների մատուցման գործի քննությունը, որի հետևանքով անփութության պատճառով մահացել է անձը», - ասվում է հայտարարության մեջ։
2024 թվականի փետրվարին Վլադիկավկազից 65-ամյա գործարար Օլեգ Գուսովը գնել է «Ջերմուկ» հանքային ջուր, մի կում արել և այրվածք ստացել կերակրափողում. պարզվել է, որ շշում ջրի փոխարեն քացախ է եղել։ Հաջորդ օրը նա մահացել է հիվանդանոցում։
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել, սակայն չնայած քննիչների և հետաքննիչների ջանքերին՝ հանցագործության մեջ ներգրավված անձանց ինքնությունը հնարավոր չի եղել պարզել։ Քննությունը կասեցվել է, բայց վերսկսվել է անցյալ տարվա մարտին նոր բացահայտված հանգամանքների պատճառով։ Գուսովի այրին և դուստրերը մեկուկես միլիարդ ռուբլու հայց են ներկայացրել ջուր արտադրող հայկական «Ջերմուկ Գրուպ» ընկերության դեմ։ «Ջերմուկ Գրուպ»-ը հայտարարել է, որ քացախաթթվի օգտագործումը արտադրության մեջ բացառվում է, և հայցը որակել է անհիմն։ Ավելին, ընկերությունը ռուսական կողմին ներկայացրել է ապացույցներ, որ իր հանքային ջուրը համապատասխանում է միջազգային չափանիշներին։