Մայր Աթոռից Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցի է բերվել Սուրբ Ստեփանոս Նախավկայի մասունքարանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության տոնին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ և Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցի է բերվել Սուրբ Ստեփանոս Նախավկայի Մասունքարանը, մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ:
Սուրբ Պատարագը մատուցել է եկեղեցու հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Հայկ քահանա Սահակյանը:
Սուրբ Պատարագին ներկա էին Թալինի հովվության հոգևոր սպասավորներ՝ Արժանապատիվ Տեր Մեսրոպ քահանա Օհանյանը և Արժանապատիվ Տեր Նշան քահանա Թովմասյանը:
Սուրբ Պատարագի ավարտին եկեղեցու բակում Սուրբ Մասունքով կատարվել է Անդաստանի արարողություն՝ օրհնվել են աշխարհի չորս կողմերը: