ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում․ WSJ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄինչ ամերիկյան և իրանական պատվիրակությունները պատրաստվում են Պակիստանում կայանալիք բանակցություններին, ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում, հաղորդել է «The Wall Street Journal»-ը։
Տարածաշրջան են տեղակայվում կործանիչներ և դեսանտայինններ։ Շուտով կարող են ժամանել 1500-2000 զինծառայողներ էլիտար 82-րդ օդադեսանտային դիվիզիայից։ Թերթը նշել է, որ սպասվում է նաև հազարավոր նավաստիների և ծովային հետևակի ժամանում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր հարձակվել Իրանի վրա, եթե խաղաղության բանակցությունները ձախողվեն։ Նա ասել էր, որ զինվորականները արդեն բեռնում են նավերը «երբևէ ստեղծված լավագույն զենքերով»։