Երևանում 29-ամյա վարորդը «Jeep»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱպրիլի 9-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 29-ամյա Արման Հ.-ն իր վարած «Jeep» մակնիշի ավտոմեքենայով Ուլնեցի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն Երևանի բնակիչ 69-ամյա Ռուբեն Հ.-ին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկներին օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության եղել է սթափ։