ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը գործի է գցում «մոլդովական սցենարը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ ընդդիմադիր միավորները խորհրդարանական ընտրությունների ցուցակներ են ներկայացնում, քարոզարշավ իրականացնում՝ փորձելով իշխանազրկել Նիկոլ Փաշինյանին, վերջինս Արևմուտքի դրդմամբ, խորհրդատվական և ֆինանսական աջակցությամբ փորձում է գողանալ հայ ընտրողի քվեն։ Իսկ դրա համար գործի է դրվելու այսպես կոչված «մոլդովական սցենարը», երբ ընտրություններից կարճ ժամանակ առաջ ընդդիմադիր կուսակցություններին պարզապես արգելում են մասնակցել ընտրություններին կամ հանում են ընտրապայքարից։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ գործող իշխանություններն այս հարցում էլ բավականին ուշագրավ մարտավարություն են որդեգրել։ Այդ ամենը փորձում են իրականացնել ոչ թե իրենց կատարմամբ, այլ այսպես կոչված քաղհասարակության ձեռքով։ Խորհրդավորության շղարշ հաղորդելով՝ քաղհասարակության տարբեր ներկայացուցիչներ հայտարարություններ են անում, թե արժանահավատ տեղեկություններ ունեն իբր ընդդիմադիր ուժերի կողմից կատարվող իրավախախտումների մասին։

Ոչ անհայտ Դանիել Իոաննիսյանը այդ մասին հայտարարել է՝ նշելով․ «Ինչպե՞ս ենք վարվելու, կիմանաք», ըստ էության բացահայտելով, որ ինչ-որ դավադրություն է նյութվում։ Մեր աղբյուրը փոխանցեց, որ Փաշինյանը հանձնարարական է տվել այդ ուժերին՝ տարբեր նամակներ գրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և իրավապահ մարմիններին՝ ընդդիմադիր ուժերի գրանցումները չեղյալ հայտարարելու պահանջներով։ Ու հանձնարարական է իջեցված նաև Քննչական կոմիտեին, Հակակոռուպցիոն կոմիտեին և դատախազությանը՝ ուշադիր քրքրել ընդդիմադիր կուսակցությունների ընտրական ցուցակները, գտնել անհամապատասխանություններ և այդ հիմքով քրեական վարույթներ նախաձեռնել։

Վերջին օրերին հենց իրավապահ համակարգը դրանով էլ զբաղված է։ Արևմտամետ կուսակցությունները ևս վերցրել են էստաֆետը Փաշինյանի ձեռքից, և առաջիկայում լուրջ արշավ է սպասվում հիմնական ընդդիմադիր ուժերի դեմ՝ հաստիքային արևմտամետների կողմից։

Մոնիկա Կիրակոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular