ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ վարչապետը Կրեմլում կարծես թշնամու թիկունքում գտնվող դիվերսանտ լիներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այն փաստը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 1-ին էր հրավիրվել Մոսկվա բանակցությունների, հազիվ թե պատահական լինի, գրում է mk.ru–ն։ Այդ օրը, ինչպես գիտենք, նշվում է որպես կատակի, խաբելու օր։ Ոմանք կարող են դա սխալմամբ մեկնաբանել որպես ակնարկ։ Իրականում դա պարզապես հարմար օր է տարբեր պաշտոնական և ոչ պաշտոնական համաձայնագրերի համար։ Կողմերը համաձայնվում են ինչ-որ բանի շուրջ, ստորագրում են փաստաթղթերը։ Եվ հետո. «Նայեք ամսաթվին՝ ապրիլի 1, ես ձեզ ոչինչ պարտք չեմ»։ Նման կերպ խաբում են հիմարներին: Չի բացառված, որ ՆԱՏՕ–ն ապրիլի 1-ին էր խոստացել Գորբաչովին չընդլայնվել դեպի արևելք։ Յանուկովիչին նույնպես խաբեցին, չնայած դա ապրիլի 1-ը չէր։ Բայց որոշակի հատուկ դեպքերում ապրիլի 1-ը կրկնվում է ամեն օր։ Ինչպես հայտնի ֆիլմի «День сурка»-ն։ Բայց վերջին խաբեությունն իրականացրել է Իրանի ղեկավարության հանդեպ։ Կարելի է ասել որոշակի ցինիզմով։

Փաշինյանը հիանալի հասկանում է, թե ինչու են իրեն անհրաժեշտ այդ բանակցությունները Մոսկվայում։ Հայաստանում մոտենում են խորհրդարանական ընտրությունները, դրանք տեղի կունենան հունիսի 7-ին։ Մնացել է ընդամենը երկու ամիս։ Հայաստանի ընտրազանգվածը բաժանված է երկու անհավասար մասի։ Մեկը՝ ավելի փոքրը, ըստ էության, Փաշինյանի ընտրազանգվածն է, մարդիկ, որոնք կողմնորոշված ​​են դեպի Եվրոպա, ԱՄՆ և արևմտյան արժեքներ։ Նրանք դեմ չեն Բաքվի հետ հաշտեցմանը և Թուրքիայի հետ բարեկամությանը։ Ազգային հարցերը նրանց քիչ են հետաքրքրում։ Սակայն բնակչության մեծամասնությունը հավատարիմ է ավանդական հայացքներին։ Նրանք կարծում են, որ միայն Ռուսաստանը կարող է երաշխավորել Հայաստանի անվտանգությունը և վախենում են խզումից։ Այդ ընտրազանգվածը «խնդիր» է Փաշինյանի համար, նրանց պետք է ինչ-որ կերպ հանգստացնել, համոզել, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները չեն վատթարանա։ Մոսկվա այցի նախօրեին Փաշինյանը այցելել է Երևանի շուկա, որտեղ վիճաբանել է մի կնոջ հետ։ Կինը մեղադրել է նրան Մոսկվայի հետ հարաբերությունները փչացնելու մեջ։ Դեպքը լուսաբանվել է հայկական լրատվամիջոցների կողմից։ Փաշինյանը բուռն է արձագանքել. «Ինչի՞ մասին եք խոսում։ Ես շուտով Ռուսաստան եմ գնում։ Ի՞նչ թշնամի՞։ Ինչպե՞ս։ Ռուսաստանը մեր բարեկամ երկիրն է»։

Իր «հիմնական ընտրազանգվածի» համար էլ Փաշինյանը խաղացել այլ հնարք, «հայ հայրենասեր, որը Ռուսաստանի տիրակալին ասում է անհարմար ճշմարտությունը հենց Կրեմլում»։ Կառավարամետ հայկական սոցիալական ցանցերի խմբերը միջոցառման պաշտոնական մասում նրա վեճը Պուտինի հետ մեկնաբանել են հենց այդպես։ Կային մի քանի պահեր, որոնք բռնկվեցին, ինչպես երբեմն լինում է հին լարերի դեպքում։ Նախ, դա ՀԱՊԿ-ի, հակամարտությանը նրա չմիջամտելու հարցն էր, որը բարձրացնում է այն հիմնական հարցը, որն այսօր բոլոր հայերն են տալիս. ո՞վ է մեղավոր Լեռնային Ղարաբաղի կորստի համար։ Նախագահ Պուտինը անմիջապես է ժխտել բոլոր ակնարկները։ «Իհարկե, մինչ այժմ ամենազգայուն հարցը այն է, ինչը կապված է Ղարաբաղի հետ, մենք անընդհատ քննարկում ենք դա ձեզ հետ։ Մենք գիտենք, որ դուք և ձեր գործընկերները ունեցել եք և շարունակում եք ունենալ հարցեր և դժգոհություններ ՀԱՊԿ–ի վերաբերյալ։ Կարծում եմ պարզ է, որ այն բանից հետո, երբ դուք 2022 թվականին Պրահայում ճանաչեցիք Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, գործընթացը ստացավ ներադրբեջանական մասշտաբ»,– ասել է նա։ «Այո՛, մենք ճանաչեցինք Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, բայց դա արեցինք միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը երկու անգամ հրապարակավ հայտարարեց այդ մասին, - հակադարձել է Նիկոլ Փաշինյանը,– մենք երբեք չենք թաքցրել նաև ՀԱՊԿ-ի հետ կապված մեր խնդիրները, քանի որ 2022 թվականին մենք ունեինք կոնկրետ իրավիճակ։ Եվ, իմ կարծիքով, ՀԱՊԿ մեխանիզմները պետք է աշխատեին, բայց դրանք չաշխատեցին... Մենք ներկայումս չենք մասնակցում ՀԱՊԿ-ին պարզ պատճառով. մենք դեռևս չենք կարողացել բացատրել մեր ժողովրդին, մեր քաղաքացիներին, թե ինչու ՀԱՊԿ-ը չի արձագանքել»։

Երկրորդ կետը կապված էր Պուտինի ցանկության հետ, որ ռուսամետ կուսակցություններն ու քաղաքական գործիչները, որոնցից մի քանիսը բանտում են՝ չնայած ռուսական անձնագրեր ունենալուն, կարողանան մասնակցել Հայաստանի ընտրություններին։ Ռուսաստանի նախագահը հիմնականում նկատի ուներ գործարար Սամվել Կարապետյանին, ով կրկնակի քաղաքացիություն ունի։ Նա ներկայումս համարվում է ամենախոստումնալից հայ ընդդիմադիր քաղաքական գործիչը։ Բայց Փաշինյանը վճռականորեն է հանդես եկել և պարզաբանել, որ միայն հայկական անձնագրեր ունեցող քաղաքացիները կարող են մասնակցել խորհրդարանական ընտրություններին։ Եվ հետո սկսվել է մաքուր տրոլլինգը։ Հայաստանի վարչապետը հայտարարեցլ է, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և դա նրա համար սկզբունքային հարց է։ «Մեր սոցիալական ցանցերը, օրինակ, 100 տոկոսով անկախ են, - ասել էնա,– բացարձակապես որևէ սահմանափակում չկա»։ Այլ կերպ ասած Փաշինյանը մերժել է Պուտինի առաջարկը թույլ տալ Սամվել Կարապետյանին մասնակցել ընտրություններին։ Ավելին, Ռուսաստանի փորձերը ինչ-որ կերպ ազդելու Հայաստանի ընտրությունների արդյունքի վրա, հավանաբար, նրա այցի նպատակներից մեկն էր։

Փաշինյանը Մոսկվա էր ժամանել իր ֆիրմային գլխարկը կրելով։ Մենք արդեն գրել ենք այն մասին, թե ինչպես է դա նրան նմանեցնում անտեսանելի ճակատում գտնվող սառը պատերազմի դարաշրջանի զինվորի։ Հավանաբար, նա այդպես էր իրեն զգում Կրեմլում՝ օտար յուրայինների մեջ։ Մեկ այլ հարց է այն, թե ինչո՞ւ նրան ընդհանրապես ընդունեցին։ Հավանաբար զգուշացնելու, բացատրելու և մտահոգություններ հայտնելու համար։ Նրանք բացատրեցին ՀԱՊԿ-ի մասով, արտահայտեցին իրենց ցանկությունները կապված Կարապետյանի հետ, զգուշացրին, որ Եվրամիությանը միանալը անհամատեղելի է Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցության հետ։ Բայց պարզվեց, որ Փաշինյանն ինքը գիտեր դա։ Առայժմ նրանք որոշել են համատեղել երկուսը, քանի որ դա ձեռնտու է։ Սակայն, եթե ինչ-որ մեկը մոռացել է, ապա հիշեցնենք, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության մասին օրենքն ընդունվել է մեկ տարի առաջ։ Այնպես որ, նախազգուշացումները մի փոքր ուշացած են։

Հիմա եկեք նայենք, թե ինչ լծակներ ունի Ռուսաստանը ազդելու Հայաստանի իրավիճակի վրա։ Պարզվում է գրեթե ոչինչ, բացի գազի գնից։ Պուտինն էլ է դա նշել։ Ռուսաստանը ներկայումս Հայաստանին գազ է վաճառում 177,5 դոլարով՝ հազար խորանարդ մետրի համար։ Մինչդեռ Եվրոպայում գազի գինը արդեն հասել է 600 դոլարի՝ հազար խորանարդ մետրի համար։ Տարբերությունը զգալի է։ Բայց ինձ թվում է, որ մենք ինչ-որ տեղ դա արդեն տեսել ենք։ Այո, Ուկրաինայում։ Եվ վերջերս Մոլդովայում։ Եվ ինչպե՞ս դա օգնեց։

Դա չի օգնի։ Փաշինյանը վաղուց է հասկացել, որ այսօր «իշխանության պիտակ» ապահովելու համար պետք է գնալ Վաշինգտոն, այլ ոչ թե Մոսկվա։ Նա այնտեղ լավ է գործում դատելով Վենսի այցից։ Եվրամիությունը Հայաստանին 15 միլիոն եվրո է հատկացրել Ռուսաստանի «հիբրիդային պատերազմին» հակազդելու համար։ Հետևաբար, Հայաստանի իշխող կուսակցությանն այժմ թույլատրվում է զբաղվել ցանկացած տեսակի ընտրակեղծիքներով և անօրինականություններով։ Ես սա չեմ ասում, որովհետև ինձ դուր է գալիս այս ամենը։ Մենք պարզապես պետք է սթափ գնահատենք իրավիճակը։ Եվ պատասխանատվություն կրենք ինչպես կայացված, այնպես էլ այն որոշումների համար, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կայացվել։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular