Ձերբակալվել է Արման Սահակյանը, ինչպես նաև մի շարք այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ
ԻՐԱՎՈՒՆՔՀակակոռուպցիոն կոմիտեն բերման է ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր, Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին և մի շարք այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների։
Հակակոռուպցիոն կոմիտեից 24News-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին․
«Կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ: Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել», – ասաց ՀԿԿ խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Ավելի վաղ Mediahub-ը գրել էր, որ իրավապահները հենց այսօր՝ ապրիլի 8-ին, Արման Սահակյանին հոր՝ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի ծննդյան օրով են ձերբակալել և իրականացրել իրենց գործողությունները։