ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ… տետր

ՖՈՏՈ

Այն թե ինչ է տետրակը ոչ մեկին բացատրելու կարիք չկա: Բոլորը դեռ մանկուց են ծանոթանում դրան: Հետաքրքիր է, իսկ  ե՞րբ են հայտնվել առաջին տետրակները, ո՞վ է հորինել այն և ինչ տեսք են ունեցել: «Տետրակ» բառը հիմքը հունական «tetra»՝ չորս բառն է: Իսկ ինչու՞ չորս , ոչ թե հինգ կամ ութ: Այս բառի առաջացման մի քանի վարկած գոյություն ունի: Սկսենք նրանից, որ հենց «4» թիվն է Հին Հունաստանում, համարվել սուրբ թիվ: «Չորս» թիվը  նշանակել է կատարելություն, ամբողջականություն, առատություն: Աշխարհը ունի չորս կողմ, կան տարվա չորս եղանակներ, քառակուսու չորս կողմերը ներդաշնակ համամասնությն են, չորսը Պյութագորացիների երդման թիվն է, երկիրը կազմված է չորս տարրերից՝  հող, ջուր, օդ և կրակ: Հին դարերում գրքերը ստեղծվել են փայտե կամ բարակ կավե սալերից: Դրանք  շատ թանկ են եղել, ուստի դրանց օգտագործման հեշտության համար բաժանել են չորս մասի: Գրքի չորս մասերից յուրաքանչյուրը կոչվել է քառորդ: Այս մոտեցումը իսկապես հարմար է եղել, քանի որ անձնական օգտագործման գրքեր կարող էին ունենալ միայն շատ հարուստ մարդիկ: Բոլոր գրքերը պահվում էին քաղաքային և պետական գրադարաններում, և անհրաժեշտություն չկար ամբողջական գիրքը վերցնել կարդալու համար, կարելի էր հերթով վերցնել քառորդները:  Կա ևս մեկ վարկած առ այն, որ հնագույն արտադրանքի «տետրակը» ավելի շատ կապ ունի բոլորիս ներկայումս ծանոթ տետրակի հետ: Նման տետրակ հայտնաբերվել է պեղումների ժամանակ, որի մեջ սովորողի կողմից խնամքով գրված է ուսանելի ասացվածք. «Եղիր ջանասեր տղա, որպեսզի չծեծվես»: Այդ հնագույն տետրակը եղել է իրար միացված չորս բարակ տախտակ, որոնք ծածկված են եղել մոմի բարակ շերտով: Նրա վրա գրել են սրված փայտի կտորով: Հավանաբար, այդպիսի հենց չորս փայտե տախտակից ստեղծված տետրակն է լավագույնը եղել իր քաշի և հաստության տեսակետից և քանի որ ունեցել է չորս տախտակ՝ կոչվել է տետրակ: Եվ տետրակ բառի ծագման վերջին տարբերակը: Մարդկությունը զարգացել է և պապիրուսն է փոխարինելու եկել   կավե սալիկներին ու փայտե տախտակներին: Եկել է պապիրուսե փաթույթների ժամանակը: Պապիրուսը, ինչպես նախորդ գրելու նյութերը, էժան չի եղել, բացի դա այն ծալվելիս փշրվում և փչանում է: Եթե պապիրուսի վրա գրված գիտական աշխատությունը կամ պատմությունը երկար է, երկար է նաև պապիրուսը: Իսկ նման պապիրուսե «փաթույթում» պահանջվող հատվածի որոնումը մեղմ ասած անհարմար է: Որոշ ժամանակ անց հայտնվել է պապիրուսի փոխարինիչը՝ մագաղաթը: Փոքր Ասիա Ալեքսանդր Մակեդոնացու արշավից հետո, ավելի ճիշտ, Պերգամ քաղաք այցելելուց հետո, հույները սովորել են կենդանիների կաշվից մագաղաթ ստանալոււ տեխնոլոգիան: Պարսիկները առաջինն են, որ տիրապետել են մագաղաթ պատրաստելու տեխնոլոգիային: Մագաղաթի որակը պապիրուսից ավելի լավն է եղել: Մագաղաթը չի փշրվում  պապիրուսի պես: Սկզբում  տեքստեր գրելու համար հույները շարունակել են մագաղաթի ավելորդ հատվածները կտրելով փաթույթներ պատրաստել: Հետո նրանք նկատել են, որ չափազանց շատ թափոններ են առաջանում, իսկ պատրաստի մագաղաթի արժեքը ևս էժան չի եղել: Պետք էր խնայել: Այնուհետև մի պայծառ միտք է ծագել ինչոր մեկի գլխին՝  մագաղաթի թերթիկներ պատրաստել և ամրացնել դրանք: Պարզվել է, որ մեկ մագաղաթից կարելի է  չորս լիրաժեք թերթիկ ստանալ և  այս արտադրանքը անվանվել է «տետրակ»: Եթե անհրաժեշտ է եղել ավելի մեծ թվով թերթեր, ապա մի քանի տետրակներ  կարված են միմյանց՝  `ստացվել է արդեն իսկ ժամանակակից կառուցվածքի տետրակ: Դարերն են անցել և մարդիկ սովորել են թուղթ պատրաստել, որը վերջնականապես փոխարինել է պապիրուսին և մագաղաթին:

 Ժամանակակից տետրակի կառուցվածքը բավականին պարզ է: Ներքին թերթերը վնասվածքներից և կեղտոտվելուց պաշտպանելու համար յուրաքանչյուր տետր ունի կազմ, որը սովորաբար ավելի կոշտ ստվարաթղթից է:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular