ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սարգիս Զեյնալյանի եղբայրը դիմել է Սրբուհի Գալյանին

ԻՐԱՎՈՒՆՔ

Աբովյանում սպանված Սարգիս Զեյնալյանի եղբայրը Արսեն Զեյնալյանը գրում է.

«2025 թվականի նոյեմբերի 10-ին Աբովյանում ամենադաժան ձևով սպանվեց մեր եղբայրը՝ Սարգիս Արմենի Զեյնալյանը։ Այսօր մեղադրյալի կարգավիճակ ունեն միայն մարդասպան երկու եղբայրները, մինչդեռ սպանության մյուս կազմակերպիչները շարունակում են ազատ շրջել՝ առանց պատասխանատվության։

Ապրիլի 1-ին կայացած առաջին դատական նիստում մարդասպանին բերում են առանց ձեռնաշղթաների և առանց ճաղավանդակի՝ այն դեպքում, երբ խոսքը մի անձի մասին է, որը երկրորդ անգամ է նման ոճրագործություն կատարում։ Դատարանի դահլիճում, բնականաբար օգտվելով իրեն ընձեռված ազատություններից, նա իրեն թույլ է տալիս սադրիչ և ցինիկ վարքագիծ, փորձում է վիրավորել սգակիր հարազատներիս։ Երբ հորեղբայրս արձագանքում է, նա հանում է ծակող ինչ-որ իր և նետում նրա ուղղությամբ՝ վնասելով ոստիկանին։ Բայց արդյունքում կալանավորվում է իմ հորեղբայրը՝ Կարեն Սարգիսի Զեյնալյանը և ևս 2 անձ, նրանց նկատմամբ ընտրվում է 2 ամիս կալանք։ Սա ի՞նչ արդարադատություն է։ Ինչպե՞ս կարող է մեղմ ասած վտանգավոր հանցագործը ազատ շարժվել դատարանում, սպառնալ մարդկանց կյանքին, իսկ տուժող կողմը՝ հայտնվել կալանքի տակ։ Եթե սա է արդարադատությունը, ապա մենք լուրջ հարց ունենք՝ ի՞նչ է իրական արդարությունը և ո՞ւմ համար է այն։ Հարգելի տիկին Սրբուհի Գալյան, բարձր գնահատելով Ձեր աշխատանքը, բայց անհասկանալի է, թե ինչպես է մարդասպանը դատարան բերվել զինված, առանց ձեռնաշղթաների և ճաղավանդակի։

Հուսով եմ Ձեր միջամտությամբ կտրվի գնահատական այս ամենին և նման դեպքերը կբացառվեն գոնե հետագայում»։

Հիշեցնենք,որ 24-ամյա երիտասարդի սպանության դեպքը, տեղի էր ունեցել 2025թ․ նոյեմբերի 10-ին՝ Աբովյան քաղաքում։ Համացանցում տարածված կադրերից երևում էր, որ երկու անձ մոտեցել էին Սարգիս Զեյնալյանին դանակի հարվածներ հասցրել, ինչի հետևանքով Զեյնալյանը մահացել էր ։ Ընդ որում, դեպքը տեղի էր ունեցել Աբովյանի կենտրոնական հատվածում՝ Հանրապետության – Օգոստոսի 23 փողոցների խաչմերուկում՝ կանգառասրահի մոտ։ Հայտնել էինք,որ սպանված երիտասարդը ՍԴ դատավոր Արտակ Զեյնալյանի հորեղբոր թոռն է ։ Արդյունքում ,այս գործով առաջին դատական նիստը դատարանում անցել էր լարված։ ՍԴ դատավոր Արտակ Զեյնալյանի հորեղբոր թոռան՝ Սարգիս Զեյնալյանի սպանության գործով դատական նիստի ընթացքում տուժողների հարազատների և մեղադրյալների միջև վիճաբանություն էր սկսվել, որը վերածվել էր ծեծկռտուքի։ Դրա հետևանքով վիրավորվել էին նաև դատական կարգադրիչները։ Կարգադրիչներից մեկը գլխի հատվածում վնասվածք էր ստացել։

ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն) և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (մի խումբ անձանց կողմից առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը)։ Արդյունքում, 3 անձ սպանված Սարգիս Զեյնալյանի հարազատները կալանավորվել են:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular