Թրամփը հայտարարել է, որ իրեն «բոլորովին չի անհանգստացնում» ռազմական հանցագործությունների հնարավոր մեղադրանքը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն բոլորովին չի անհանգստացնում ռազմական հանցագործությունների հնարավոր մեղադրանքը՝ կրկին սպառնալով ոչնչացնել Իրանի կամուրջներն ու էլեկտրակայանները, եթե Թեհրանը մինչև երեքշաբթի 20:00-ն (Արևելյան ժամանակով) չբացի Հորմուզի նեղուցը:
«Ինձ դա չի անհանգստացնում։ Գիտե՞ք՝ ինչ է ռազմական հանցագործությունը։ Միջուկային զենք ունենալը»,- Թրամփի խոսքերը մեջբերում է The Guardian-ը։
Ճեպազրույցի ժամանակ Թրամփը նաև հրաժարվել է հստակեցնել, թե արդյոք ամերիկյան զինված ուժերի համար որևէ սահմանափակումներ կսահմանվեն՝ քաղաքացիական ենթակառուցվածքներին և խաղաղ բնակչությանը հարվածներ հասցնելու հարցում։