Քաղաքագետ Քոչարյան. Հայաստանը ռիսկի է դիմում մնալ կոտրած տաշտակի առաջ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայ քաղաքագետ Տիգրան Քոչարյանը, rt.com-ի հետ զրույցում, նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանուն Բրյուսելից գեղեցիկ խոսքեր ստանալու Ռուսաստանի հետ իրավական շրջանակը ոչնչացնելով վտանգի է ենթարկում հայ ժողովրդին։ Նա հավելել է, որ եթե Մոսկվան «ոլորի տնտեսական լծակները», Փարիզից ոչ մի սելֆի էլ չի փրկի Հայաստանի տնտեսությունը։
«Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկը հստակեցրեց. անվճարն ավարտվում է, և երկու աթոռի վրա նստելու փորձերը պետք է վճարվեն սեփական գրպանից», - հիշեցրել է հայ քաղաքագետը։
Ըստ նրա, երկիրը ռիսկի է դիմում մնալ կոտրած տաշտակի առաջ։
«Հին կապերը խզվել են, և ոչ ոք իրականում չի սպասում, որ մենք մաս կկազմենք նոր կապերին, բացառությամբ Ռուսաստանի վրա ճնշման ևս մեկ լծակի», - եզրափակել է Քոչարյանը։ Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստան կատարած իր այցը որակել է որպես «շատ հաջողված»։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am