ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ասում եք՝ ով ում երաշխավո՞րն է. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ Նիկոլ Փաշինյանը կամ «առաջին շարքի» քպական «կարկառունները» սկսում են խոսել անվտանգության ապահովման, անվտանգության ու խաղաղության երաշխիքների մասին, առաջին մտազուգահեռումը «անձնականն ու պետականը շփոթելու» հետ է կապվում: «Կովկասի գերուհին» հանրաճանաչ ֆիլմի հայտնի արտահայտության նման:

Ոչ առաջին անգամ քպականներն իրենց ղեկավարի գլխավորությամբ հայտարարում են, թե Հայաստանի անվտանգության երաշխավորը... Ադրբեջանն է: Կամ ավելի վատ՝ Թուրքիան: Թուրքիայի «երաշխավորած» անվտանգության հետևանքները Հայոց ցեղասպանությունը, Արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության տիրապետության տակ եղած այլ հայահոծ շրջանների տոտալ հայաթափումը, հայկական բազմահազարամյա պատմամշակութային ժառանգության հետքերի վայրագ ոչնչացումն են: Գումարած՝ շարունակվող թշնամական վերաբերմունքն ու քաղաքականությունը: Իսկ Ադրբեջանի կողմից «խաղաղության երաշխավորման» հետևանքները շատ ավելի թարմ են ու տակավին չսպիացած. Արցախի բռնի հայաթափում, Արցախում հայկական բազմահազարամյա պատմամշակութային ժառանգության վայրագ ոչնչացում: Բայց չշեղվենք, վերադառնանք ներկա:

Իսկ ի՞նչ է անում ներկայում Նիկոլ Փաշինյանը: Նախ՝ բացի այն, որ Հայաստանի քաղաքացիներին սպառնում է պատերազմով, եթե իրեն հունիսի 7-ին մերժեն, Փաշինյանը առկա իրավիճակը հանրության վրա սաղացնում է որպես «հարատև խաղաղություն»: Մինչդեռ այդ խախուտ խաղաղությունն անգամ որևէ լիարժեք փաստաթղթով ամրագրված չէ: Այն, ինչ ներկայացվում է որպես փաստաթուղթ, ընդամենը նախաստորագրված թղթի կտոր է: Էլ չենք ասում այն մասին, որ խաղաղությունները փաստաթղթերով չէ, որ երաշխավորվում են: Եթե խիստ հակիրճ, ապա խաղաղության ապահովման հիմնական պայմաններն ուժերի, արտաքին-քաղաքական հնարավորությունների համադրելի հավասարակշռությունն ու ազդեցիկ երաշխավորների ու նրանց հետ փոխպայմանավորված երաշխիքների առկայությունն են: Եվ այդ խորապատկերում լիովին ընկալելի է ընդդիմադիրների առաջադրած թեզը՝ «երաշխավորված խաղաղության» վերաբերյալ:

Լավ, բայց ի՞նչ ունենք, ինչպես ավում է՝ «գետնի վրա»: Իսկ գետնի վրա ունենք այն, որ կոնկրետ Նիկոլ Փաշինյանի իշխանավարումը ու դրա շարունակվելը ձեռնտու են ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Թուրքիային: Ու նրանք ապահովում են Փաշինյանի իշխանության անվտանգությունը: Ու եթե քպականների հայտարարությունները դիտարկում ես այս լույսի ներքո, ապա նրանք նույնիսկ ճիշտ են ասում. Ադրբեջանն, այո, անվտանգության երաշխավոր է, բայց իրե՛նց անվտանգության, ոչ թե Հայաստանի:

Մինչդեռ հասկանալի է, որ եթե հունիսի 7-ին Փաշինյանը այս կամ այն կերպ պահպանի իշխանությունը, ապա բացի այն, որ դա աղետ կլինի Հայաստանի համար, նաև ադրբեջանական ու թուրքական «բարեհաճություններն» էլ կավարտվեն: Ու այդ ժամանակ արդեն վրա կհասնի վերարտադրվելու համար թուրքական ու ադրբեջանական «ներդրումների» դիմաց վարձահատույց լինելու ժամանակը: Արժե՞ ասել կամ թվարկել, թե Փաշինյանն ինչով կամ ինչերով է վճարելու Ադրբեջանին ու Թուրքիային:

Այն, որ հիմա քպականները հայտարարում են, թե Հայաստանի անվտանգության երաշխավորն Ադրբեջանն է, ինչպես Հայաստանն է Ադրբեջանի երաշխավորը, անմիջնորդ բանակցությունների հետևանքներից մեկն է: Չնայած, այդ բանակցություններն այնքան էլ առանց միջնորդ չէին, եթե հաշվի առնենք Թուրքիայի դերակատարումն ու Արևմուտքի «ծառայությունները»:

Հա, ի դեպ, իսկ Ադրբեջանը գիտի՞, որ... Հայաստանի անվտանգության երաշխավորն է: Չէ, իրոք: Ադրբեջանը բացեիբաց հայտարարում է, որ ոչ մի Հայաստան էլ չկա, այլ կա «արևմտյան Ադրբեջան»: Իրենք Հայաստանը այդպես են անվանում: Ադրբեջանը հայտարարում է, թե 300 հազար ադրբեջանական թուրքերի համար Հայաստանը հայրենիք է, ուր նրանք ուզում են վերադառնալ (այսինքն՝ չի թաքցնում Հայաստանը առանց կրակոցի զավթելու նկրտումները): Ադրբեջանը նորանոր պահանջներ է դնում, չհաշված նախորդները՝ Սահմանադրությունից, անկախության հռչակագրից հրաժարվելու վերաբերյալ: Վաղը, մյուս օրը դնելու են ավելի դաժան պահանջներ: Հազիվ թե դրանում կասկածող լինի:

Իսկ ընդհանրապես, առաջիկա ընտրությունների առանցքային կոնֆլիկտը, անկյունաքարային երկընտրանքը հետևյալն է՝ Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանավարումը շարունակվի՞, թե՞ Հայաստանի ու հայ ժողովրդի գոյությունը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular