ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանից չվերթների սակագները․ ո՞ր ուղղություններն են ամենամատչելին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ArmLur.am-ը ուսումնասիրել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից իրականացվող մի շարք չվերթների ավիատոմսերի գները և պարզել, որ դրանք զգալի տատանվում են՝ կախված ուղղությունից, ամսաթվից և ավիաընկերությունից։

ArmLur.am-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ FlyOne Armenia ավիաընկերության դեպքում Երևան-Սանկտ Պետերբուրգ չվերթների տոմսերի արժեքը ապրիլի 9-ից մինչև մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում տատանվում է 125-220 եվրոյի սահմաններում։

Նույն ժամանակահատվածում դեպի Մոսկվա չվերթների գները սկսվում են 115 եվրոյից և հասնում մինչև 290 եվրոյի, իսկ դեպի Եկատերինբուրգ՝ 96-160 եվրո։

Եվրոպական ուղղություններից դեպի Փարիզի «Շառլ դը Գոլ» օդանավակայան ավիատոմսերը հասանելի են 95-195 եվրո գնային միջակայքում։ Մինչդեռ դեպի Իտալիայի մայրաքաղաք Հռոմ հնարավոր է մեկնել նույնիսկ 50-120 եվրոյով։

ArmLur.am-ը պարզել է նաև, որ ամառային սեզոնի համար որոշ ուղղություններով արդեն նկատվում է պահանջարկի աճ։ Մասնավորապես՝ դեպի Ալբանիայի մայրաքաղաք Տիրանա չվերթները հունիս-հուլիս ամիսներին ունեն մոտ 265 եվրո միջին արժեք, իսկ դեպի Մոնտենեգրո ապրիլ-մայիս ամիսներին գները տատանվում են 78-164 եվրոյի սահմաններում։

Զբոսաշրջային ուղղություններից դեպի Եգիպտոս՝ Շարմ էլ-Շեյխ (SSH) և Հուրգադա, ավիատոմսերի միջին արժեքը կազմում է շուրջ 285 եվրո։

Միաժամանակ, ավելի մատչելի ուղղություններից է Կիպրոսի Լառնակա քաղաքը, որտեղ ապրիլ-մայիս ամիսներին հնարավոր է մեկնել 43-174 եվրոյով, իսկ դեպի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի՝ 55-75 եվրոյով։

Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվի դեպքում գները տատանվում են 91-175 եվրոյի սահմաններում։

Հեռավոր ուղղություններից դեպի Ղազախստանի Ալմաթի չվերթները նախատեսված են հունիս-հուլիս ամիսներին, և դրանց արժեքը կազմում է 169-196 եվրո։

Ուսումնասիրության շրջանակում դիտարկվել է նաև Wizz Air ավիաընկերության գնային քաղաքականությունը, որտեղ առավել էժան առաջարկներ են գրանցվել եվրոպական ուղղություններով։ Մասնավորապես՝ դեպի Ռումինիայի Բուխարեստ ավիատոմսերի արժեքը սկսվում է ընդամենը 22 դոլարից, դեպի Չեխիայի մայրաքաղաք Պրահա՝ 28-ից մինչև 160 դոլար, իսկ դեպի Գերմանիա միջին արժեքը կազմում է մոտ 100 դոլար։

Իտալական ուղղություններով դեպի Հռոմ հնարավոր է մեկնել մոտ 90 դոլարով, իսկ դեպի Վենետիկ՝ 72 դոլարով։

ArmLur.am-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ավիատոմսերի գները շարունակում են մնալ բարձր տատանողականության պայմաններում, և մասնագետները խորհուրդ են տալիս տոմսերը ձեռք բերել նախապես՝ խուսափելու սեզոնային թանկացումներից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular