ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանի գլխարկը. ՀՀ վարչապետը իմիջային աղետի է ենթարկվել»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քաղաքացիները կորցրել են Նիկոլ Փաշինյանին, գրում է mk.ru–ն։ Նրանք երկար ժամանակ փնտրում են նրան, բայց չեն կարողանում գտնել և շփոթված են. որտե՞ղ է 2018 թվականի իրենց հերոսը՝ թավշյա հեղափոխության քաջարի առաջնորդը, կոռուպցիայի դեմ անզիջում մարտիկը, ժողովրդի տրիբունը, դեմոկրատը և բարեփոխիչը։ Դրա փոխարեն նրանք էկրանին տեսնում են մոխրագույն գլխարկով մի տարօրինակ տղայի, որը նման է խորհրդային գործարար ճանապարհորդի, ամերիկացի գանգստերի կամ փարիզյան կլոշարի։

Նա ավտոբուսում կարկանդակներ և եգիպտացորեն է ուտում ՀՀ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ,  հետևորդներին ուղարկում  մատներով պատրաստված սրտիկներ, հեծանիվով շրջում Մոսկվայով, ապա Գյումրիով՝ վախեցնելով պատահական անցորդներին և թափառող շներին։ Ո՞վ է այդ մարդը, զարմանում են հայերը։ Հնարավո՞ր է, որ նա իսկապես նույնն է, ով գերել էր բոլորին 2018 թվականին, ով տապալեց կառավարությունը, իրականացրեց հեղափոխություն, ով  խոստացավ հրաշալի նոր կյանք։ Գուցե՞ Փաշինյանին փոխել են:

Ոչ, նա նույն մարդն է, և Հայաստանում բոլորը գիտեն դա։ Պարզապես 2018 թվականին շատերը հանկարծ մոռացան նրա իրական կերպարը։ «Թավշյա հեղափոխությունից» առաջ նա պարզապես սկանդալային լրագրող էր, փողոցային սադրիչ և մարգինալ քաղաքական գործիչ։ Հետևյալ պերճախոս փաստն է շատ բան ասում Փաշինյանի հանդեպ «ժողովրդական սիրո» մասին. 2017 թվականին, երբ նա արդեն նախկինում եղել էր 2008 թվականի «գունավոր հեղափոխության» փորձի ժամանակ «կրակոտ հեղափոխական», ապա «քաղաքական բանտարկյալ», նրա հիմնադրած «Ելք» դաշինքը խորհրդարանական ընտրություններում հավաքեց ձայների 8%-ից էլ պակաս։ Փաշինյանն ինքը տեղ ստացավ խորհրդարանում։ Բայց առանց հեղափոխության նա դատապարտված կլիներ մինչև թոշակի անցնելը խաղալ մշտական ​​խորհրդարանական ծաղրածուի իր դերը։ Նա ինքը լավ հասկանում էր, որ ավելին կարող է հուսալ միայն լուրջ սոցիալական ցնցումների դեպքում։ Հետևաբար, նա հույսը դրեց հեղափոխության վրա։

2018 թվականի «Թավշյա հեղափոխության» ժամանակ ի դեմս Փաշինյանի հանրությունը կոստյումով, սպիտակ վերնաշապիկով և նորաձև փողկապով մաքուր սափրված պատգամավորի փոխարեն տեսավ բոլորովին այլ մարդու։ Քողարկիչ համազգեստ, մոխրագույն մորուք, բեյսբոլկա, ուսապարկ և վիրակապված ձեռքեր, որոնք լավացան հենց հեղափոխության ավարտին։ Նա նույնիսկ մի քանի տարով ավելի մեծ էր թվում։ Նա զինվոր էր, դաշտային հրամանատար, կարծես թե նոր էր դուրս եկել Ղարաբաղի ցեխոտ խրամատներից։ Այդ կերպարը ներքին ազդեցություն ունեցավ հայերի վրա, քանի որ այն շատ նման էր Հայաստանի և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի տեսքին, ով զոհվել էր Առաջին Ղարաբաղյան պատերազմում։ Ամեն ինչ նման մինչև ամենափոքր մանրամասները. մի լուսանկարում Մոնթեն խոսում է ռացիկով՝ ձեռքը վիրակապված, Փաշինյանի ձեռքին մեգաֆոն է՝ վիրակապված ձեռքով։ Հարվածը 100%–ոց էր։ Այն ժամանակ անցկացված հարցումների համաձայն ՀՀ քաղաքացիների ավելի քան 90%-ը դրական էր գնահատում Նիկոլ Փաշինյանի նոր կերպարը։ Ավելին, հարցվածների 36.2%-ը խորապես համոզված էր, որ նա կկարողանա լուծել երկրի հիմնական խնդիրները հաջորդ վեց ամսից մինչև մեկ տարվա ընթացքում, իսկ ևս 41.5%-ը կարծում էր, որ նա, ամենայն հավանականությամբ, կհաջողի։ Հարցվածների միայն մոտ 5%-ն էր կարծում, որ Փաշինյանը կձախողվի։ Ահա թե ինչ է նշանակում քաղաքական գործչի համար ճիշտ կերպար ունենալը։

Իհարկե, այդ կերպարի վրա աշխատել էր խորհրդատուների և քաղաքական ռազմավարների մի ամբողջ թիմ, որոնց անունները մենք շուտով չենք իմանա։ Բանն այն է, որ գունավոր հեղափոխությունների տեխնոլոգները Հայաստանում դժվարին խնդրի առաջ էին կանգնած։ Սխալ մարդիկ։ Վրաստանից և Ուկրաինայից տարբերվող բնակչությունը, ընդհանուր առմամբ, չէր հավատում լիբերալ գաղափարներին, չէր ձգտում միանալ Եվրոպային և չէր ձգտում խզել կապերը Ռուսաստանի հետ, հայրենասիրությունը անհավանական էր։ Եվ գտնվեց նրբագեղ լուծում։ Փաշինյանը, ով 2008 թվականին ապացուցել էր, որ կարող է առաջնորդել բողոքի ցույցերը, ներկայացվեց որպես զինվոր-հայրենասեր։ Պետք է ասել, որ «թավշյա հեղափոխության» ճարտարապետները շատ լավ էին ուսումնասիրել հայկական մտածելակերպը։

Բայց հիմա, կարծես, այդ թիմը փոխվել է, քանի որ Փաշինյանի կերպարը վերջերս վերածվել է լիակատար աղետի։ Նախկինում Փաշինյանը ներկայացվել էր որպես զինվոր-հայրենասեր, բայց նպատակներին հասնելուն զուգընթաց փոխվեց նաև նրա արտաքին տեսքը։ Նախ, բեյսբոլի գլխարկն անհետացավ և փոխարինվեց թվիդե գլխարկով, որը Հայաստանի վարչապետը, 1920-ականների նորաձևությանը համապատասխան կրում է կոստյումի հետ։ Սոցիալական ցանցերում մարդիկ անմիջապես նկատեցին, որ այդ գլխարկը նրան տաքսու վարորդի տեսք է տալիս։ 2024 թվականի նոյեմբերին Փաշինյանը սափրեց մորուքը և վերջնականապես հրաժարվեց ժողովրդական զինվոր–առաջնորդի կերպարից։ Իրոք, Ղարաբաղը կորցնելուց հետո նա այլևս համոզիչ տեսք չուներ այդ դերում։ Այսպիսով, նա որոշեց վերադառնալ իր իրական կերպարին։ Մարդիկ տեսան այն Փաշինյանին, որին ճանաչում էին մինչև 2018 թվականը և այնպիսին, ինչպիսին նա միշտ էր, չնայած ձևացնում էր, թե ուրիշ մեկն է։ Պարտվելով պատերազմում, հանձնելով տարածքներ և չկարողանալով հասնել ազգային բարգավաճման, Փաշինյանը խաղաղությունը հայտարարեց իր գլխավոր արժեքը, իսկ բոլոր մրցակիցներին անվանեց «պատերազմի կողմնակիցներ»։ Եվ գլխարկը դարձավ նրա նոր կերպարի մասը։

Ինչ վերաբերում է Փաշինյանի կողմից կարկանդակներ և եգիպտացորեն ուտելուն՝ նույն գլխարկով և մոխրագույն վերարկուով, ապա դա իսկական աղետ է։ Ակնհայտ է, որ գաղափարն այն է, որ ցույց տրվի առաջնորդի մտերմությունը ժողովրդի հետ։ Սակայն, ինչ-ինչ պատճառներով մարդիկ դրանից չեն տպավորվում։  Ի դեպ, Փաշինյանի կողմից ենթադրաբար պատահական ճանապարհեզրյա կրպակից խաշած եգիպտացորեն գնելու կադրերը լուրջ կասկածներ են առաջացնում։ Որովհետև հիմա, ասում են, նույնիսկ ռեստորաններում կուսակիցների հավաքույթներին նա իր առանձին բաժակն ունի և իր մատուցողը, որը բացառապես սպասարկում է միայն վարչապետին։ Դե ինչ, մարդկային սերը երբեմն անակնկալներ է մատուցում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular