Աշխարհի երեք առաջնություն բաց թողնելը լիակատար ձախողում է․ Մալդինի
ՍՊՈՐՏԻտալացի լեգենդար նախկին պաշտպան Պաոլո Մալդինին կարծիք է հայտնել Իտալիայի ազգային հավաքականի վերջին անհաջողության վերաբերյալ։ Իտալացիներն անընդմեջ երրորդ անգամ դուրս մնացին աշխարհի առաջնությունից՝ անցումային խաղերի եզրափակչում հետխաղյա 11-մետրանոցներով զիջելով Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն:
«Երբ հագնում ես Իտալիայի հավաքականի մարզաշապիկը, հպարտություն և պատմական պատասխանատվություն ես զգում: Սա պարզապես ինչ-որ ազգային թիմ չէ, այն ֆուտբոլի պատմության մեծագույն հավաքականներից մեկն է: Աշխարհի մեկ առաջնություն բաց թողնելը տագնապալի ազդանշան է, երկուսը՝ ճգնաժամ, իսկ երեքն արդեն՝ լիակատար ձախողում:
Իմ ժամանակներում տաղանդը գնահատվում էր, բայց բնավորությունը, մենթալիտետն առաջին տեղում էին: Կարգապահությունը, անձնազոհությունը, հարգանքը տարբերանշանի նկատմամբ անխախտ կանոն էին:
Այսօր ես չեմ տեսնում հաղթելու ձգտման նախկին մակարդակը։ Չեմ տեսնում ֆուտբոլիստների, որոնք պատրաստ են իրենց ողջ ուժերը նվիրել հանուն հավաքականի մարզաշապիկի։ Բոսնիայից կրած պարտությունը պարզապես անհաջող արդյունք չէ, այլ շատ ավելի խորը խնդրի արտացոլում: Առանց ինքնության, առանց հպարտության և պատասխանատվության Իտալիան դադարում է Իտալիա լինել»,- Մալդինիի խոսքերն է մեջբերում The Touchline-ը Х սոցիալական ցանցում։
Հիշեցնենք, որ Պաոլո Մալդինին Իտալիայի ազգային հավաքականի գույները պաշտպանել է 1988-ից մինչև 2002 թվականը: