Իրանի դեմ պшտերազմը խանգարում է Ուկրաինային․ Զելենսկի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿիևի գլխավոր նպատակը Ռուսաստանի տնտեսության թուլացումն է, սակայն Իրանի դեմ պատերազմը խոչընդոտում է դրան, քանի որ Մոսկվան օգուտ է քաղում հակամարտությունից։ Հայտարարել է Վլադիմիր Զելենսկին Associated Press-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը տնտեսապես շահում է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող պատերազմից, քանի որ ԱՄՆ-ը մեղմացրել է Մոսկվայի դեմ նավթային պատժամիջոցները։
«Սա Ռուսաստանին լրացուցիչ գումար է տալիս, այնպես որ, այո, նրանք շահում են»,- ասել է նա։