Իսրայելը hարվածներ է հասցրել Բեյրութի արվարձանի բնակելի շենքերին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել էին, որ սկսել են Բեյրութում լիբանանյան «Հզբոլլահի» ենթակառուցվածքները թիրախավորել։
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցնում Բեյրութի հարավային արվարձաններին։ Հրթիռները հարվածել են Ջնահ և Ռուվեյս թաղամասերի բնակելի բարձրահարկ շենքերին։
Ջնահ թաղամասի մոտակայքում գտնվում են Չինաստանի դեսպանատունը և ամենամեծ ժամանակավոր բնակեցման կենտրոնը, որտեղ բնակվում են հարավային և արևելյան Լիբանանի` իրենց տներից տեղահանված ավելի քան 8,000 քաղաքացի։