ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվել է Սուրբ Հարության Ճրագալույցի պատարագը․ կատարվել է Սուրբ Հարության Տնօրհնեք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 4-ին՝ Ավագ շաբաթ օրը երեկոյան, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։

Պատարագիչն էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Մինչ Սուրբ Պատարագը կատարվեց Ճաշու երրորդ ժամերգությունը, ապա կարդացվեցին սուրբգրային ընթերցվածքներ, որից հետո Մայր Աթոռի չորս միաբան սարկավագներ ընթերցեցին Դանիել մարգարեի թուղթը:

Սրբազան արարողությանը ներկա էին Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռի բարերարներ, քաղաքական-հասարակական գործիչներ և բազում ուխտավոր հայորդիներ:

Նաթան արքեպիսկոպոսը, իր քարոզում անդրադառնալով Տիրոջ Հարության խորհրդին, ընդգծեց․ «Հարությունը վկայեց, որ մահը վերջը չէ, այլապես ինչպե՞ս պիտի արժևորվեր կյանքը։ Քրիստոնեությունը հաստատեց, որ մարդուն կյանքի տարիները տրվում են ոչ թե վատնելու, այլ որպեսզի մարդը իր հավիտենական կյանքի ճանապարհը կերտի։ ․․․Աստված իր միածին որդուն ուղարկեց աշխարհ ոչ թե դատելո՛ւ, այլ փրկելո՛ւ, ոչ թե պատժելու, այլ ճանապարհը ցույց տալու փրկության»։

Վերջում, Պատարագիչ Սրբազանը դիմելով ներկաներին, մաղթեց, որ Տիրոջ Հարության լույսը մշտապես հովանի լինի մեր ազգի աշխարհասփյուռ զավակներին և մեր հայրենիքին, որպեսզի Հարության շնչով ընթանանք հավիտենության ճանապարհով։

«Հիսուս Քրիստոսի Հարության ավետիսով մենք մեր աղոթքն ենք վերառաքում Հարուցյալ Փրկչին, որպեսզի մեզ բոլորիս տա հավատք և զորություն և կարողանանք այս երկրի վրա կերտել այն դրախտը, որը կդառնա յուրաքանչյուրիս հավիտենական կյանքի ճանապարհը», - նշեց Նաթան արքեպիսկոպոսը։

Սուրբ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրացավ Սուրբ Խորան և Սուրբ Սեղանի կանթեղից վառեց Տեր Հիսուս Քրիստոսին խորհրդանշող կենսատու մոմը, որը բաշխվեց հավատացյալներին:

Պատարագի սրբազան արարողությունից հետո Մայր Աթոռի միաբանությունը մեկտեղվեց Վեհարանում, ուր, նախագահությամբ Հայոց Հովվապետի, կատարվեց Սուրբ Հարության Տնօրհնեք:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular