ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Օսկարը ավարտել է պրոֆեսիոնալ կարիերան

ՍՊՈՐՏ

Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Օսկարը, որը վերջերս հանդես էր գալիս «Սան Պաուլուի» կազմում, 34 տարեկանում ավարտել է պրոֆեսիոնալ կարիերան։ Այս մասին տեղեկացնում է բրազիլական ակումբի պաշտոնական կայքը։

​«Ես ցանկանում էի ավելին անել «Սան Պաուլուի» համար և նախատեսում էի շարունակել ելույթներս։ Կարծում եմ՝ ունեի և՛ ֆուտբոլային կարողություններ, և՛ համապատասխան տարիք կարիերաս շարունակելու համար, բայց, ցավոք, այսպես դասավորվեց։ Այժմ ես ավարտում եմ կարիերաս և սատարելու եմ «Սան Պաուլուին»՝ որպես երկրպագու։

​Այս ակումբում ես եզրափակում եմ մի կարիերա, որն ինձ տարել է աշխարհի բազմաթիվ անկյուններ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրին անմնացորդ սիրո համար, ինչպես նաև «Սան Պաուլուի» բոլոր երկրպագուներին, որոնք աջակցել են ինձ վերադարձիցս ի վեր և այն դժվարին շրջանում, որով հիմա անցնում եմ»,- Օսկարի խոսքն է մեջբերում բրազիլական ակումբի մամուլի ծառայությունը։

​Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին մարզաբազայում պլանային բուժզննման ժամանակ ֆուտբոլիստը կորցրել էր գիտակցությունը, ինչից հետո բժիշկները նրա մոտ սրտի հետ կապված խնդիրներ էին ախտորոշել։

​Օսկարը լոնդոնյան «Չելսիի» կազմում հանդես է եկել 2012-ից 2017 թվականներին՝ դառնալով Անգլիայի չեմպիոն։ Իր մարզական ուղու ընթացքում բրազիլացին պաշտպանել է նաև «Ինտերնասիոնալի» և չինական «Շանհայ Պորտի» գույները։ Նա հանդիսանում է հենց «Սան Պաուլուի» սան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular