Իրանը չի հրաժարվել Իսլամաբադում բանակցություններից. Արաղչի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը չի հրաժարվել Իսլամաբադում բանակցություններից, սակայն Թեհրանին մտահոգում են պատերազմի դադարեցման պայմանները։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մենք շատ շնորհակալ ենք Պակիստանին իր ջանքերի համար և չենք հրաժարվել մեկնել Իսլամաբադ։ Մեզ մտահոգում են մեզ պարտադրված անօրինական պատերազմի վերջնական դադարեցման պայմանները»,- գրել է ԱԳ նախարարը։
Արաղչիի խոսքով՝ ամերիկյան լրատվամիջոցները խեղաթյուրում են Իրանի դիրքորոշումը բանակցությունների վերաբերյալ։