ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հռոմի Պապ Լևոն XIV-ը Իսրայելի նախագահին կոչ է արել դադարեցնել hակամարտությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հռոմի Պապ Լևոն XIV-ը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հետ, որի ընթացքում կոչ է արել բացել դիվանագիտական երկխոսության բոլոր հնարավոր ուղիները՝ Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու համար։ Այս մասին հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը՝ հստակեցնելով, որ զրույցը տեղի է ունեցել Զատկի տոների առիթով, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Զրույցի ընթացքում վերստին ընդգծվել է դիվանագիտական երկխոսության բոլոր հնարավոր ուղիների վերսկսման անհրաժեշտությունը՝ շարունակվող հակամարտությունը դադարեցնելու և ողջ Մերձավոր Արևելքում արդար ու տևական խաղաղություն հաստատելու նպատակով։ Հիմնական ուշադրությունը դարձվել է քաղաքացիական բնակչության պաշտպանության կարևորությանը և միջազգային ու հումանիտար իրավունքի նկատմամբ հարգանքի խթանմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ծաղկազարդի կիրակի օրը, որը կաթոլիկները նշում էին մարտի 29-ին, Իսրայելի ոստիկանությունը թույլ չէր տվել Լատինական պատրիարք, կարդինալ Պիեռբատիստա Պիցաբալային մուտք գործել Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար՝ ժամերգությանը մասնակցելու համար, ինչը բացասական արձագանք էր առաջացրել Վատիկանում և Իտալիայի աշխարհիկ իշխանությունների շրջանում։ Հայտնի է դարձել, որ Վատիկանի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինը հանդիպել է Սուրբ Աթոռում Իսրայելի դեսպանի հետ։ Միջադեպը, որն իսրայելական կողմը բացատրել էր Իրանի կողմից հրթիռակոծությունների ֆոնին անվտանգության նկատառումներով, հարթվել է։

Ըստ հաղորդման՝ կողմերը համաձայնության են եկել քրիստոնյաների համար կարևորագույն սուրբ վայրերում զատկական ծիսակատարությունների անցկացման շուրջ։

 

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular