«Հայաստանի իշխանությունները պատրաստում են նոր սահմանադրություն. Դա կմեղմի Ադրբեջանի մտահոգությունները»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ ղեկավարությունը պատրաստում է լայնածավալ փոփոխություններ հանրապետության սահմանադրության մեջ 2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Այդ մասին հաղորդում են հայկական և արտասահմանյան լրատվամիջոցները, գրում է fondsk.ru–ն։
Գլխավոր նպատակն է հարմարեցնել սահմանադրությունը նոր աշխարհաքաղաքական իրողություններին և ներքաղաքական մարտահրավերներին, հնարավոր է նաև արտացոլելով Լեռնային Ղարաբաղի հետ կապված պահանջներից հրաժարումը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկում է ընդունել նոր սահմանադրություն, որը կվերացնի Լեռնային Ղարաբաղին հղումները, կփոխվեն երկրի խորհրդանիշները և ժողովուրդը կհրաժարվի «հարևանների հետ բախման տրամաբանությունից», որը կարևոր է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար։
Նախատեսվող փոփոխությունների հիմնական ասպեկտներն են «պատմական Հայաստանի» մերժումը և «իրական Հայաստանի» վերջնական ստեղծումը նոր պետական խորհրդանիշներով (զինանշան, օրհներգ)։
Բայց այս ամենը ունի համատեքստ. բարեփոխումը անհրաժեշտ է Ադրբեջանի հետ վերջնական խաղաղության համաձայնագիր կնքելու համար, քանի որ գործող սահմանադրությունը պարունակում է հղումներ անկախության հռչակագրին, որը, ըստ Հայաստանի իշխանությունների, հռչակում է Լեռնային Ղարաբաղի հետ Հայաստանի միավորումը։
Առկա է նաև աշխարհաքաղաքականություն. գործընթացը տեղի է ունենում արտաքին քաղաքականության վերանայման և Եվրամիության հետ հնարավոր մերձեցման ֆոնին։
Ըստ Փաշինյանի դիրքորոշման նոր սահմանադրությունը կապահովի Հայաստանի երկարաժամկետ կայունությունը, և կմեղմի Ադրբեջանի մտահոգությունները։ Այնուամենայնիվ այս նախաձեռնությունը ունի սոցիալական, քաղաքական ռիսկեր. այն մեծ դժգոհություն է առաջացնում ընդդիմության և բնակչության շրջանում, քանի որ դիտարկում է որպես զիջում Ադրբեջանին և ճնշում ազգային ինքնության վրա։
Զիջումները ընկալվում են ոչ թե որպես խաղաղության ուղի, այլ որպես ինքնիշխանության կորուստ և ազգային նվաստացում։ Հայաստանի և ԱՄՆ–ի հետ փաստաթղթեր ստորագրելուց հետո (Վաշինգտոնում, 2025 թվականի օգոստոսի 8-ին), Իլհամ Ալիևը վստահություն էր հայտնել, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխությամբ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները «կբացառվեն»։ Ըստ նրա պնդման Հայաստանի հիմնական օրենքի փոփոխությունը «հարգալից վերաբերմունք է Միացյալ Նահանգների նկատմամբ»։
Կզոհաբերեր արդյո՞ք Ադրբեջանի նախագահ Ալիևը որևէ բան Միացյալ Նահանգների համար։ Դա խիստ կասկածելի է։ Սակայն, փաստացի, Փաշինյանը իր լիազորություններով և ԵՄ աջակցությամբ, իրականացնում է իր քաղաքական նկրտումներն ու շահերը, ի տարբերություն հայ հասարակության զգալի մասի, որն ունի Հայաստանի նկատմամբ պատմական պատասխանատվության ավանդական ընկալում։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am