ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի N 94 մանկապարտեզի դայակներին հրավիրել են թաղապետարան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի N 94 մսուր-մանկապարտեզի տնօրեն Փառանձեմ Միրիբյանն այսօր մանկապարտեզ աշխատանքի չի ներկայացել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասացին մանկապարտեզի սաների ծնողները։

Ծնողներն, այդուհանդերձ, այսօր իրենց երեխաներին տարել էին մանկապարտեզ՝ մինչև հարցի վերջնական լուծումը, սակայն արձանագրել էին, որ դայակներն էլ չկան և տեղեկացել էին, որ նրանց հրավիրել են թաղապետարան, իսկ տնօրենին մանկապարտեզում չեն նկատել։

24News-ը փորձեց կապ հաստատել մանկապարտեզի տնօրենի հետ, սակայն հեռախոսահամարն անհասանելի էր։

Հիշեցնենք, որ երեկ 24News-ը տեղեկացրել էր, որ Երևանի N 94 մսուր-մանկապարտեզում վաղ առավոտից ծնողները բողոքի ակցիա էին իրականացնում՝ դժգոհելով տնօրենի վարքագծից։ Մեզ հետ զրուցած ծնողները նշում էին, որ տնօրենի պատճառով դայակները ազատման դիմումներ են գրել և հեռանում են և որ Փառանձեմ Միրիբյանն իր ծանոթներին է տեղավորում կրթական հաստատությունում։ Հետո արդեն մանկապարտեզի դայակներն ու մասնագետները անձամբ խոսեցին ու բարձրաձայնեցին իրենց խախտված աշխատանքային իրավունքների, տնօրենի կողմից իրենց անվայելուչ խոսքեր ասելու դեպքերի վերաբերյալ։
Ի պատասխան այդ մեղադրանքների՝ տնօրենը մեզ հետ զրույցում չցանկացավ անդրադառնալ այդ թեմային, միայն ասաց, որ սադրող հարցեր չտանք, ինքը վերջերս է վիրահատվել և իրեն լավ չի զգում։
Բողոքող ծնողները երեկ եղել են նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում, հանդիպել թաղապետի հետ, ներկայացրել իրավիճակը։ Թաղապետարանից խոստացել են հրատապ լուծում տալ հարցին։
Երևանի քաղաքապետարանն էլ, իր հերթին, նշել էր, որ ուսումնասիրություն է կատարվում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 94 մսուր-մանկապարտեզում տնօրեն Փառանձեմ Միրիբյանի կատարած գործողություններին պատշաճ արձագանք տալու համար։
Սակայն մինչև այս պահը որևէ նորություն չկա։

Մերի Մանուկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular