ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը կոշտ զգուշացնում է Նիկոլ Փաշինյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մոսկվայում Փաշինյան-Պուտին հանդիպմանը ՌԴ նախագահը բացեիբաց զգուշացրել է Հայաստանին հնարավոր խնդիրների մասին՝ ակնարկելով ընդհուպ գազի գնի աճը։ Իսկ արդեն այսօր առավոտյան ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հարցազրույցը վկայում է, որ հայ-ռուսական հարաբերությունները հասել են վտանգավոր մի կետի։ Ըստ Օվերչուկի՝ Հայաստանը շատ է մոտեցել այն կետին, երբ Ռուսաստանը ստիպված կլինի վերակառուցել իր տնտեսական հարաբերությունները նրա հետ։ Խոսելով երկաթուղու մասին՝ ՌԴ փոխվարչապետը նշել է, թե ՌԴ բոլոր հարևանները, նույնիսկ՝ ԵՄ անդամներ, հետաքրքրված են ռուսական երկաթուղային ցանցից օգտվելով և «Ռուսական երկաթուղիների» հետ համագործակցելով, և միայն Հայաստանի ղեկավարությունն է կասկածի տակ դնում համագործակցության շարունակականությունը։ Ըստ նրա՝ Մոսկվան տեսնում է, որ Հայաստանը պատրաստվում է մտնել Եվրոպական միություն, որը Ռուսաստանի համար դարձել է թշնամական բլոկ։

«Այն, ինչ մենք տեսնում ենք հայկական երկաթուղու կոնցեսիայի շուրջ տեղի ունեցող պտույտների օրինակով, տեղավորվում է Հայաստանի ղեկավարության կողմից հռչակված՝ Եվրոպական միության հետ մերձեցման քաղաքական տրամաբանության մեջ, որը զգալի տնտեսական անկում է ապրում և վերածվում է Ռուսաստանի համար թշնամական ռազմաքաղաքական բլոկի»,- արձանագրել է Օվերչուկը՝ հավելելով, թե «ուզո՞ւմ են հայերը դառնալ Ռուսաստանի համար թշնամական բլոկի մաս, թե՞ ոչ՝ դա հայերի իսկ գործն է»։ «Մեզ համար ակնհայտ է, որ նրանց պատրաստում են դրան, ինչպես ակնհայտ են նաև նման զարգացումների երկարաժամկետ ծանր հետևանքները»,- նշել է Ռուսաստանի կառավարության փոխնախագահը։

Ըստ Օվերչուկի՝ «Թրամփի ուղի» նախագծի իրականացման համաձայնագրի ստորագրումը խախտել է Հարավային Կովկասի տարածաշրջանային հավասարակշռությունը։ Ռուս պաշտոնյան չի շրջանցել նաև ատոմակայանի հարցը՝ նկատելով, որ «Ռոսատոմը» կարող էր երկարաձգել ՀՀ-ի ԱԷԿ-ի աշխատանքը մինչև 2036 թվականը, սակայն Երևանն ընտրում է Եվրոպայի վեկտորը՝ նախապատվությունը տալով ոչ իրազեկ եվրոպական կապալառուներին։ Փաշինյանը նույնիսկ չի հասցրել վերադառնալ Երևան, իսկ Ռոսսելխոզնադզորի ղեկավարը հայտարարել է, որ Հայաստանի կողմից կարանտինային ապրանքների, այդ թվում՝ Ռուսաստան ներմուծվող ապրանքների նկատմամբ վերահսկողությունը անբավարար է։ Այս ամենը վկայում է, որ, հրահրված լինելով Արևմուտքից, Փաշինյանը գրեթե բոլոր հարցերում մերժել է ռուսական կողմին, իսկ դա հղի է ծանրագույն քաղաքական և տնտեսական հետևանքներով։

Մոնիկա Կիրակոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular