ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


600 հազար դրամանոց խորհրդատվություն Ստեփանավանի քաղաքապետի համար. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի հունվարի 14-ը ուշագրավ օր է Արմեն Գրիգորյանի ղեկավարած Ստեփանավան համայնքապետարանի գործունեության մեջ։ Նույն օրը կնքվել են երկու պայմանագրեր, որոնք, առաջին հայացքից, վերաբերում են նույն ծրագրին՝ Չայկովսկի և Մյասնիկյան փողոցների հիմնանորոգման նախագծային գործընթացին, սակայն դրանց ֆինանսական հարաբերակցությունը հարցեր է առաջացնում։

Մասնավորապես՝
• նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության ծառայության համար ծախսվել է 259,999 դրամ,
• նույն փաստաթղթերի մշակման և կազմման խորհրդատվական ծառայության համար՝ 600,000 դրամ։Թվերի համադրությունը ենթադրում է ակնհայտ անհամաչափություն. խորհրդատվությունը գնահատվել է ավելի քան կրկնակի թանկ, քան փորձաքննությունը, որը, մասնագիտական տեսանկյունից, հաճախ ենթադրում է ոչ պակաս բարդ և պատասխանատու աշխատանք։Հատկանշական է, որ երկու ծառայություններն էլ վերաբերում են նույն ենթակառուցվածքային նախագծին՝ Չայկովսկի և Մյասնիկյան փողոցների հիմնանորոգմանը, ինչը ենթադրում է միասնական տեխնիկական շղթա։ Այդ պարագայում տրամաբանական հարց է առաջանում՝ ինչ մեթոդաբանությամբ կամ հիմնավորմամբ է խորհրդատվական բաղադրիչը արժևորվել զգալիորեն բարձր։

 

Թափանցիկության և հանրային միջոցների արդյունավետ օգտագործման տեսանկյունից կարևոր է հասկանալ՝
արդյոք իրականացվել է շուկայական համեմատական ուսումնասիրություն,
կան արդյոք մրցակցային առաջարկներ,
և ինչ կոնկրետ ծավալի աշխատանք է ներառել 600 հազար դրամ արժողությամբ խորհրդատվությունը։

Համայնքային կառավարման արդյունավետության առանցքային սկզբունքներից մեկը համաչափ և հիմնավորված ծախսային քաղաքականությունն է։ Երբ նույն ծրագրի շրջանակում ծառայությունների արժեքների միջև առաջանում է նման տարբերություն, հանրային վերահսկողությունն ու պարզաբանումների անհրաժեշտությունը դառնում են ոչ թե քաղաքական, այլ մասնագիտական պահանջ։

Այս դեպքը ևս մեկ անգամ ընդգծում է՝ համայնքային բյուջեի յուրաքանչյուր դրամի օգտագործումը պետք է լինի ոչ միայն օրինական, այլ նաև հիմնավորված, բաց և հասկանալի հանրության համար»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular