ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը գործում է աշխարհաքաղաքական տրամաբանությանը հակառակ և իր ժողովրդի շահերի դեմ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

itmeurasia.ru–ն «Փաշինյանը պարում է Վաշինգտոնի ու Վարշավայի երաժշտության տակ» վերնագրով հոդվածում գրում է, որ Վարշավան «Թրամփի խաղաղության և բարգավաճման ուղու» նախագիծը (TRIPP) համարում է Լեհաստանի շահերից բխող։ Այդ շահերը Կովկասում Ռուսաստանի ներկայությունը հնարավորինս նվազագույնի հասցնելն են։

Ամերիկացիների կողմից Բաքվի և Երևանի հետ մշակված համաձայնագիրը սահմանում է, որ TRIPP-ի շրջանակներում տրանսպորտային կապերը նախատեսված են ներքին և միջազգային բեռնափոխադրումների և խաղաղությունը խթանելու համար՝ հիմնվելով պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավասության հարգանքի սկզբունքների վրա։ Չնայած նրան, որ Երևանն ու Բաքուն տարածքային ամբողջականության հասկացությունը մեկնաբանում էին տրամագծորեն հակառակ կերպ, սակայն ԱՄՆ ճնշման տակ Նիկոլ Փաշինյանը ստիպված էր իրավաբանորեն ճանաչել, որ Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական հող է։ Եվ համաքաղաքացիների զայրացած քննադատությունից խուսափելու համար Փաշինյանը մեղքը բարդել է Ռուսաստանի վրա, որն, իբր, չի կարողացել պաշտպանել Հայաստանը Ադրբեջանից, խանգարել է Երևանի՝ արևմտյան կառույցներին (ԵՄ, ՆԱՏՕ) ենթադրաբար ավելի շահավետ ինտեգրմանը և խոչընդոտել է տարածաշրջանում Հայաստանի ազգային շահերի իրականացմանը։ Սակայն Փաշինյանը չի կարողանում հստակ բացատրել, թե ինչպե՞ս է Մոսկվան խոչընդոտել Երևանին, և ի՞նչ հայկական շահերի է խոչընդոտել Ռուսաստանը, այսինքն՝ մեղադրանքները, թե Ռուսաստանը չի փրկել Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական բանակից, բացարձակապես անհեթեթ են։ Երևանը երբեք պաշտոնապես չի ճանաչել Արցախը, Փաշինյանը չի թույլատրել Հայաստանից կամավորներ ուղարկել Ղարաբաղի հայերին օգնելու համար։ Ինչո՞ւ պետք է Ռուսաստանը ավելի հայամետ լիներ, քան ինքը՝ Հայաստանը։ Անտեսելով ընդդիմության քննադատությունը, որը դժգոհ է Երևան-Բաքու խաղաղության պայմանագրից և տարածաշրջանում խաղաղության երաշխավոր է համարում ոչ թե Վաշինգտոնին, այլ Մոսկվային, Փաշինյանը հայտարարել է. «Թե ինչ հետևանքի է բերել խաղաղապահների գործունեությունը մեր աչքի առաջ, մենք դա բոլորս տեսել ենք, և նույն փոցխի վրա երկու անգամ կանգնելու առաջնորդող ուժերը միանշանակ և աներկբա պետք է մերժվեն»: Խոսքը վերաբերում է 2020–2024 թվականներին տարածաշրջանում տեղակայված ռուս «կապույտ սաղավարտներին»: Ինչքան էլ որ Փաշինյանը զրպարտի ռուս զինվորներին, պարզ է, որ առանց նրանց ներկայության տեղի հայ բնակչության ճակատագիրը կարող էր շատ ողբերգական լինել՝ հաշվի առնելով նրանց միջև թշնամանքի մակարդակը:

Բացի դա, Թրամփի երթուղին, ըստ Փաշինյանի, կիրականացվի խստորեն Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության շրջանակներում: Սակայն դա բացարձակ ճիշտ չէ: Չնայած Երևանը հրաժարվում է հետևել Ադրբեջանի օրինակին և TRIPP-ը անվանել «Զանգեզուրի միջանցք», բայց փաստը մնում է փաստ. ռազմավարական նախաձեռնությունը գտնվում է Ադրբեջանի ձեռքում, Վաշինգտոնը իրականացնում է նախագծի ընդհանուր ղեկավարումը, իսկ Հայաստանն այդ ցուցակում շատ ցածր տեղ է զբաղեցնում։ TRIPP-ը, որն անցնելու է Հայաստանով՝ Իրանի սահմանի մոտ, կկապի Ադրբեջանը Նախիջևանի հետ: Բաքուն կստանա մուտք դեպի ռազմավարական կարևոր տրանսպորտային զարկերակ: Վաշինգտոնն իր հերթին կստանա հայ-իրանական սահմանի մի հատվածի վերահսկողությունը: Հաջորդ տրամաբանական քայլը կլինի 102-րդ ռուսական ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանից և այնտեղ ԱՄՆ ռազմական ներկայության հաստատումը։ Այժմ, երբ ԱՄՆ-ը պատերազմի մեջ է Իրանի հետ, պարզ է, թե որքան լավ կլինի ամերիկացիների համար իրանցիների քթի տակի այդ հենակետը: Եթե ոչ հիմա, ապա ավելի ուշ Վաշինգտոնն ակնհայտորեն բաց չի թողնի նման հնարավորությունը:

Իսկ Լեհաստանը հեռվից է ուշադիր հետևում իրավիճակին: Թուրքիայի աճող դերի ֆոնին ոչ միայն Բաքվում, այլ նաև Հայաստանում Մոսկվան այլևս անվիճելի ուժի կենտրոն չէ Հարավային Կովկասում, գոհունակությամբ գրում են լեհական վերլուծական կենտրոնները։ Հարավային Կովկասում քաղաքական գործընթացների դինամիկան լավատեսություն է ներշնչում լեհերի մոտ։ Եթե ԱՄՆ–ը ամրապնդվի, ապա ՌԴ–ի ներկայությունը կնվազի, և Բաքուն ու Երևանը կհետևեն արևմտամետ ուղուն։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ չի թաքցնում իր հակառուսական տրամադրությունները։ Ի տարբերություն նրա, Փաշինյանը փորձում է նախ օգտվել ԵԱՏՄ–ից, ապա անցնել ԱՄՆ և ՆԱՏՕ։ Եվ որպես դրա հաստատում՝ ամերիկա-հայկական համաձայնագրի բովանդակության նկարագրությունն է, գրում է լեհական մամուլը. «Ռազմական համագործակցության տարրերի պակաս չկա. համաձայնություն է ձեռք բերվել 11 միլիոն դոլար արժողությամբ ամերիկյան V-BAT ԱԹՍ–ների վաճառքի վերաբերյալ։ ԱՄՆ փոխնախագահ Վենսը այդ կապակցությամբ հայտարարել է, որ նախագահ Թրամփը հիանալի հասկանում է, որ խաղաղությունն ապահովելու լավագույն միջոցը զսպման իրական գործիքներ ունենալն է, իսկ դրա լավագույն միջոցը ԱՄՆ–ի ունեցած աշխարհի լավագույն ռազմական տեխնոլոգիաների օգտագործումն է»:

ՀՀ-ի ներսում բացասական արձագանքները, ինչպես նաև Ռուսաստանի և Իրանի դիմադրությունն են նշվում որպես հիմնական պոտենցիալ մարտահրավերներ, քանի որ երկու երկրներն էլ զգուշանում են ԱՄՆ-ի կողմից աջակցվող նախագծից: Լեհ վերլուծաբանները նշել են. «Վերջին մեկ տարվա ընթացքում Ռուսաստանի հարաբերությունները և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ վատթարացել են՝ ամբողջ պատկերին ավելացնելով աշխարհաքաղաքական անորոշություն, և Իրանը կարող է դառնալ անորոշության ավելի մեծ աղբյուր»:

Ոչինչ չկա ո՛չ ավելացնելու, ո՛չ էլ կրճատելու: Փաշինյանը գործում է աշխարհաքաղաքական տրամաբանությանը հակառակ և իր սեփական ժողովրդի շահերի դեմ: Հեռավոր ռազմավարական կողմնակցի, այս դեպքում՝ ԱՄՆ–ին «ընտրելը»՝ աշխարհագրորեն և մշակութային առումով ավելի մոտ գտնվող Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելու փոխարեն, Հայաստանը տանում է դեպի աշխարհաքաղաքական անկայունության մի շրջան, որը կարող է ցնցել հայկական պետականության հիմքերը, նույնիսկ եթե այսօր ամեն ինչ արտաքուստ հանգիստ է թվում: Աշխարհաքաղաքականությունը երկար խաղ է, և Արևմուտքը բաց չի թողնի այդ հնարավորությունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular