Սպահանում զգալիորեն վնասվել է մետաղագործական գործարանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍպահանում ռմբակոծության հետևանքով զգալիորեն վնասվել է իրանական Mobarakeh Steel ընկերությանը պատկանող մետաղագործական գործարանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով ընկերության հայտարարությանը։
«Այս պահին ունեցած գնահատումներով՝ գրոհները լայնածավալ են եղել, զգալի վնաս են պատճառել, հանգեցրել են արտադրական օբյեկտների լուրջ ավերածությունների», – հաղորդել է Mobarakeh Steel-ը։Bloomberg-ը հիշեցնում է, որ գործարանն արդեն հարվածների էր ենթարկվել անցյալ շաբաթվա վերջին և կրկին գրոհների թիրախ է մարտի 31-ի երեկոյան։