ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից առնվազն երեք տեսակի միջազգային հանցագործություն է կատարվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախորդ տարվա ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից առնվազն երեք տեսակի միջազգային հանցագործություն է կատարվել: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի Հանրապետության հիմնահարցի միջազգային-իրավական ասպեկտները հետազոտող ՀՀ Փաստաբանների պալատի փորձագիտական խմբի անդամ Արա Խզմալյանը՝ ներկայացնելով «Արցախյան հակամարտության և ադրբեջանական հանրապետության կողմից թույլ տրված միջազգային իրավունքի խախտումների վերաբերյալ» մասնագիտական հաշվետվությունը:
Նա նշեց, որ փորձագիտական խումբը նման եզրակացության է եկել փաստերի վերլուծության արդյունքում:

Ա. Խզմալյանի ներկայացմամբ, ադրբեջանական զինված ուժերի հսկողության ներքո հայտնվել են ընդհանուր թվով 31 անձ կամ անձանց մարմիններ, որոնցից 26-ի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարվել են պատերազմական հանցագործություններ. նրանք խոշտանգվել են, սպանվել կամ նրանց մարմիններն անարգվել են:

Մասնավորապես, Թալիշում 3 անզեն քաղաքացիական անձանց նկատմամբ կատարվել է սպանություն և մարմինների անարգում, ծեր կնոջ նկատմամբ՝ նաև խոշտանգում, ինչը հաստատվում է փորձագետների եզրակացությամբ: Բացի այդ, առկա է երկու զինծառայողի գլխատման դեպք, որից առաջինը՝ մահացած վիճակում է եղել: Գլխատումը կատարվել է ողջ մնացած զինծառայողի ներկայությամբ: Մյուս զինծառայողը գլխատվելիս ողջ է եղել:

«Համապատասխան անձիք խոշտանգումների են ենթարկվել սոսկ իրենց ազգային պատկանելիության, այսինքն՝ խտրականության վրա հիմնված պատճառով: Ուստի ադրբեջանական զինուժի համապատասխան արարքները միանգամայն հանդիսանում են խոշտանգում ըստ միջազգային իրավունքի, և ենթակա են որակման որպես մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում և միջազգային  հանցագործություն: Միաժամանակ, Թալիշ գյուղում սպանված խաղաղ բնակիչների, ինչպես նաև Արցախի պաշտպանության բանակի զինծառայողների դիակների խեղումն Ադրբեջանի զինուժի կողմից հանդիսանում է պատերազմական հանցագործություն և միջազգային մարդասիրական իրավունքի խախտում: Զուգահեռաբար այս արարքները խախտում են Ադրբեջանի պարտավորությունները մարդու իրավունքների միջազգային իրավունքի ոլորտում՝ դաժան ու անմարդկային վերաբերմունքի արգելքի մասով»,- ասաց Ա. Խզմալյանը:

Նրա խոսքով, կան բազմաթիվ հանգամանքներ, որոնք վկայում են, որ այդ հանցանքներն ունեցել են համակարգված բնույթ, պայմանավորված են եղել ադրբեջանական ղեկավարության որոշումներով,  ինչը ևս թույլ է տալիս խոսելու այն մասին, որ սա ոչ թե անհատական հանցագործություններ են, այլ պետական մակարդակով արված արարքներ:

Մասնագիտական հաշվետվության մեջ բացի ապրիլյան պատերազմի օրերին տեղի ունեցած հանցագործություններից, ներկայացված է Ադրբեջանի պետական իշխանությունների կողմից հակահայկական քաղաքականության, հայատյացության ուղղությամբ տարվող քայլերը, ինչպես նաև լրատվամիջոցներում և համացանցում ատելության և թաշնամության քարոզչությունը:

«Լեռնային Ղարաբաղի  ժողովրդի  ինքնորոշման իրավունքն այլ կերպ, քան արտաքին ինքնորոշման իրավունքի իրականացման միջոցով, հնարավոր չէ: Դա ապացուցում է նաև այսօրվա Ադրբեջանի վարած քաղաքականությունը՝ հենց հակահայկական քաղաքականության շրջանակներում»,- նշեց ՀՀ Փաստաբանների պալատի փորձագիտական խմբի անդամ Տարոն Սիմոնյանը: 

Նա նշեց, որ ատելության խոսքը, ռասիստական քարոզչությունն Ադրբեջանում պետական իշխանությունների մակարդակում է գտնվում:

«Սա նշանակում է, որ Ադրբեջանը, լինելով  միջազգային մի շարք  փաստաթղթերի մասնակից, որոնք արգելում են  ռասիստական քաղաքականությունը, ատելության քարոզը հասարակության ներսում, ոչ միայն խախտում են կոնվենցիոն  դրույթները, որոնք պահանջում են պետություններից պայքար մղել այդպիսի քաղաքականության դեմ, այլ ինքն է սեփական գործողություններով նման քաղաքականություն վարում: Դա բազմաթիվ ապացույցներով առկա է: Միջազգային հանրության առջև ստանձնած իր պարտավորություններն Ադրբեջանը միանշանակորեն խախտում է»,- նշեց փաստաբանը:

Փաստաբանների պալատի փորձագիտական խմբի անդամ, փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ասաց, որ  մասնագիտական եզրակացության մեջ բերված բոլոր հղումները կատարված  են անվիճելի աղբյուրների վրա, օրինակ՝ Ադրբեջանի նախագահի ելույթները, որոնք բաց ռեսուրսում կան, դասագրքեր: Մասնագիտական կարծիքը կազմելիս, նրա խոսքով, փորձագետներն օգտվել են նաև քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Անժելա Էլիբեգովայի և «Քսենոֆոբիայի կանխարգելման նախաձեռնություն» ՀԿ ղեկավար Արմինե Ադիբեկյանի աշխատություններից, ովքեր լուրջ աշխատանք են կատարել ատելության խոսքի և ռասսայական քարոզչության առումով:

Նա տեղեկացրեց, որ արդեն հաջորդ շաբաթ մասնագիտական կարծիքը թարգմանված կլինի անգլերեն, իրենք տարածելու են հնարավոր բոլոր միջազգային հարթակներում, իրենց գործընկերներին, ներկայացնելու են կառավարությանը՝ խնդրելով իրենց հետագա գործառույթների մեջ տարածել:

Տարոն Սիմոնյանի խոսքով, հայկական կողմից մշակված մասնագիտական կարծիքները, իրավական վերլուծությունները շատ ավելի հիմնավոր են, փաստական հանգամանքներով հագեցած, շատ ավելի լուրջ և անկողմնակալ, կարող են հիմք հանդիսանալ ցանկացած միջազգային ատյանում նման խնդիր բարձրացնելու համար:

Հարցին, թե կարո՞ղ է այս աշխատանքը իրավական ընթացք ունենալ, Ա. Խզմալյանն ասաց. «Այն եզրակացությունները, որոնք առկա են, կարող են դրվել որպես հիմք որոշակի իրավական գործընթացների, բայց դա սոսկ իրավական գործընթաց չէ, որը կարող է որևէ անհատ ձեռնարկել, այլ ընդհանուր պետական քաղաքականության մեջ քաղաքական գործընթացների հետ զուգահեռ ձեռնարկվելիք որոշակի քայլեր են: Ասել, որ հիմա կարելի է սկսել լոկ իրավական գործընթաց, կարծում եմ, դժվար է»:

Աղբյուր` Panorama.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular