ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքը սկսել է միջամտել իր գործընկերների ընտրություններին. Զախարովա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արևմտյան լրատվամիջոցներում Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոյի և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցների հրապարակումը վկայում է այն մասին, որ հենց արևմտյան երկրներն են ամեն կերպ միջամտում այլ պետությունների, նույնիսկ իրենց դաշնակիցների ընտրություններին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Զախարովան ընդգծել է, որ ավելի քան 10 տարի Ռուսաստանն իր հասցեին լսել է ընտրություններին միջամտելու մեղադրանքներ, սակայն Հունգարիայում քվեարկության շուրջ տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, թե ով է իրականում ձգտում ազդել այլ երկրներում ընտրությունների արդյունքների վրա։

«Երեկ՝ 2026 թվականի մարտի 31-ին, ողջ աշխարհը ստացավ ապացույցներ այն մասին, որ ոչ թե Ռուսաստանն է միջամտում նրանց ընտրություններին կամ որևէ այլ ընտրությունների, այլ արևմտականներն են միջամտում ընտրություններին ողջ աշխարհում»,- ասել է դիվանագետը Sputnik ռադիոկայանի եթերում՝ մեկնաբանելով ԱԳ նախարարների զրույցի մասին ԶԼՄ-ների հրապարակումները։

Նա հավելել է, որ Արևմուտքը սկսել է միջամտել իր սեփական ընտրություններին՝ նրանց ընտրություններին, ում անվանում են իրենց դաշնակիցներն ու գործընկերները։

«Ուստի ստացեք և ստորագրեք։ Դա դուք եք այնտեղ՝ Արևմուտքում, միջամտում ձեր ընտրություններին»,- եզրափակել է Զախարովան։

Հիշեցնենք, որ երեկ ԶԼՄ-ների տրամադրության տակ է հայտնվել ձայնագրություն, որ կարող է վկայել, որ Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն սերտ համագործակցություն է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ նրան փոխանցելով ԵՄ գաղտնի քննարկումների մանրամասները և փորձելով ազդել պատժամիջոցների քաղաքականության վրա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular