ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է Փաշինյանը Մոսկվա մեկնում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Այցի շրջանակում Մոսկվայում տեղի կունենա վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Պաշտոնական Կրեմլի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվելու է Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային-լոգիստիկ կապերի զարգացումը։ «Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել նաև հայ-ռուսական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները։ Բանակցությունների առանցքում են լինելու նաև տարածաշրջանային օրակարգի արդիական խնդիրները»,- գրված է հաղորդագրության մեջ։

Հանդիպումը կայանում է Փաշինյանի խնդրանքով, այդ մասին նա ինքն էր հաստատել օրեր առաջ։ Ընդ որում, մեր աղբյուրների փոխանցմամբ, Փաշինյանն է արագացրել այցը, երբ նախօրեին ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը հայտարարեց, թե Ռուսաստանը Հայաստանի երկաթուղու կառավարման կոնցեսիան Ղազախստանին հանձնելու շուրջ բանակցություններ չի վարում։ «Նախ մենք չենք ծրագրում որևէ մեկին կոնցեսիա տալ, և երկրորդ՝ Հայաստանի մեր գործընկերները այդ հարցերը պաշտոնական մակարդակով չեն քննարկել մեզ հետ»,- ասել էր Նիկիտինը՝ բացասական պատասխան տալով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը Ղազախստանի հետ բանակցել է այդ թեմայով։

Փաշինյանը մարտի 26-ին հայտնել էր, որ Երևանը դեմ չէ Հայաստանի երկաթուղին ղազախական կոնցեսիոն կառավարման հանձնելու տարբերակին, եթե այդ հարցում համաձայնություն ձեռք բերվի Ռուսաստանի հետ։ Եվ այժմ այցը, ինչպես կարելի է դատել Կրեմլի հաղորդագրությունից, մեծամասամբ վերաբերում է հենց երկաթուղու խնդրին։ Փաշինյանին Արևմուտքից պարտադրում են արագ ժամկետներում լուծել «Հարավկովկասյան երկաթուղուն» կոնցեսիայից զրկելու կամ այդ կոնցեսիան այլ, Արևմուտքին լոյալ երկրի փոխանցելու հարցը, և նա մտադիր է անձամբ Վլ. Պուտինի հետ քննարկել հնարավոր տարբերակները։ Մեծ հավանականությամբ, Մոսկվան կմերժի Փաշինյանին։

Մանե Կիրակոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular