ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմության բաժանվածությունը՝ իշխանության գլխավոր առավելությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանյան ներքաղաքական կյանքը շարունակում է ձևավորվել նախընտրական տրամադրությունների ազդեցության ներքո։ Իշխանությունն ակնհայտորեն կենտրոնացրել է իր ռեսուրսները վերարտադրվելու նպատակով, մինչդեռ ընդդիմադիր դաշտում շարունակում է բաց մնալ հիմնական հարցը՝ արդյոք քաղաքական ուժերը պատրաստ են հաղթանակի համար երկրորդ պլան մղել սեփական ամբիցիաները։

«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահագն Սարոյանը «Փաստ»-ի հետ զրույցում ընդգծում է, որ առաջիկա ընտրությունների նախաշեմին ընդդիմության գլխավոր խնդիրն իշխանության փոփոխությունն է, ինչը ենթադրում է ոչ միայն հայտարարություններ, այլև գործնական քայլեր՝ ներքին մրցակցությունը վերափոխելու և միասնական օրակարգ ձևավորելու ուղղությամբ։

Նրա խոսքով՝ ընդդիմադիր ուժերը չպետք է իրենց ռեսուրսները ծախսեն միայն խորհրդարանում ներկայացվածություն ապահովելու վրա, քանի որ այդ մոտեցումը խորացնում է մասնատվածությունը և թուլացնում ընդհանուր արդյունքը։ Եթե ուժերը մասնակցում են առանձին, ապա ձայները բաժանվում են, փոքրերը չեն հաղթահարում շեմը, իսկ այդ ձայները փաստացի ավելացնում են իշխող ուժի հարաբերական առավելությունը։

Փորձագետը նշում է, որ մինչ այժմ տեսանելի չեն այնպիսի քայլեր, որոնք ցույց կտան խոշոր ընդդիմադիր բևեռների պատրաստակամությունը՝ միավորվելու կամ իրենց շուրջ համախմբելու մյուսներին։ Նրա գնահատմամբ՝ խնդիրը ոչ այնքան ռեսուրսների անհավասարությունն է, որքան քաղաքական կամքի պակասը։

Սարոյանը կարևորում է, որ ընդդիմությունը հանդես գա նվազագույն ընդհանուր ծրագրով, համաձայնի միասնական ցուցակի կամ դաշինքի շուրջ, հստակեցնի վարչապետի թեկնածուին և ստեղծի միասնական քարոզչական ու կազմակերպչական կենտրոն։ Առանց այս քայլերի համախմբման մասին խոսակցությունները, նրա համոզմամբ, կմնան ձևական։

Միաժամանակ, քաղաքական դաշտում արդեն հնչում են միավորման կոչեր։ Հայկանդուխտ ավանդապաշտ ժողովրդավարական կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ առաջարկելով փոքր ուժերին միավորվել և չմասնակցել առանձին՝ շեմը չհաղթահարելու և ձայների փոշիացման վտանգը նվազեցնելու համար։ Կուսակցությունը կոչ է անում կողմնակիցներին աջակցել այն ընդդիմադիր ուժին, որը կունենա առավել մրցունակ դիրքեր։

Այս ամենը ցույց է տալիս, որ առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը ձևավորվելու է ոչ միայն իշխանություն-ընդդիմություն հակադրության, այլև ընդդիմության ներսում միասնականության հնարավորության շուրջ։ Առանց դրա ընտրական պայքարը կարող է կրկին ընթանալ այն սցենարով, որը ձեռնտու է գործող իշխանությանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular