ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի կոշտ մերժումը Փաշինյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանի տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը հայտարարել է, թե Ռուսաստանը Հայաստանի երկաթուղու կառավարման կոնցեսիան Ղազախստանին հանձնելու շուրջ բանակցություններ չի վարում։ Մարտի 23-ին Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարել էր, թե, իր տեղեկություններով, քննարկվում է Հայկական երկաթուղին ղազախական ընկերությանը կոնցեսիոն կառավարման հանձնելու հարցը։ Օրեր անց էլ արդեն Փաշինյանը հայտարարել էր, թե Երևանը դեմ չէ Հայաստանի երկաթուղին ղազախական կոնցեսիոն կառավարման հանձնելու տարբերակին, եթե այդ հարցում համաձայնություն ձեռք բերվի Ռուսաստանի հետ։

Ըստ Նիկիտինի՝ իրենք չեն ծրագրում որևէ մեկին կոնցեսիա տալ, և Հայաստանի գործընկերներն էլ այդ հարցերը պաշտոնական մակարդակով չեն քննարկել իրենց հետ։ Փաստացի, ռուսական կողմը հերքում է հենց Փաշինյանի հայտարարությունը։ Հիշեցնենք՝ կոնցեսիոն կառավարումը 30 տարով է, կնքվել է 2008 թվականի փետրվարին՝ ևս 10 տարի երկարաձգելու իրավունքով։ 2028 թ․-ին հայկական կողմը կարող է միակողմանի լուծել պայմանագիրը։ Փաշինյանը ավելի վաղ առաջարկել էր երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը վաճառել Երևանի և Մոսկվայի բարեկամ որևէ երկրի։

Խոսվում էր տարբեր երկրների՝ Քաթարի, Բահրենի, Արաբական Միացյալ Էմիրությունների, հիմա էլ՝ Ղազախստանի մասին, և ռուսական կողմի այս նյարդային արձագանքը վկայում է, որ Ռուսաստանը բոլորովին էլ մտադիր չէ խաղալ հայկական, ինչպես նաև ամերիկյան կողմի կանոններով և շարունակելու է պաշտպանել իր կենսական շահերը։ Թե ինչ նոր քայլ կանի հայկական կողմը, պարզ չէ, բայց և սա լուրջ հետևանքներ է ունենալու Հայաստանի Հանրապետության համար։ Ընդ որում, հայկական կողմը սպասելու է մինչև հունիսի 7-ի ընտրությունները, ու եթե Փաշինյանին կրկին հաջողվի վերարտադրվել, ապա դրանից հետո իրադարձությունները կարող են գնալ չափազանց անդառնալի և ծանր ուղղությամբ։

Աննա Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular