ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զինակոչիկին 3 տարով տարկետում տրամադրելու համար ՊՆ սպան առաջարկել է պաշտոնատար անձանց 6.000 ԱՄՆ դոլար կաշառք տալ. ՀՔԾ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Shamshyan.com/Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ ՊՆ աշխատակցի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ՊՆ Թալինի զինվորական կոմիսարիատի սպա Մ. Պ.-ն զինակոչիկին երեք տարի ժամկետով տարկետում տրամադրելու համար վերջինիս հորը` Ա. Խ.-ին առաջարկել է իր միջոցով պաշտոնատար անձանց 6.000 ԱՄՆ դոլար կաշառք տալ: Ա. Խ.-ն համաձայնվել և ՊՆ սպային է փոխանցել նրա պահանջած գումարը, սակայն վերջինս որևէ գործողություն չի կատարել կաշառք տվողի օգտին, որի արդյունքում նրա որդին 2016թ.-ի դեկտեմբերին բժշկական հանձնաժողովի կողմից ծառայության համար պիտանի է ճանաչվել:

Այնուհետև, նույն ՊՆ աշխատակցի առաջարկով, Ա. Խ.-ն վերջինիս տվել է ևս 4.000 ԱՄՆ դոլար` բժշկական հանձնաժողովի անդամներին փոխանցելու և որդուն ծառայությունից վերջնականապես ազատելու համար: Սակայն Մ. Պ.-ն դարձյալ որևէ պաշտոնատար անձի գումար չի փոխանցել, այլ խաբեությամբ հափշտակել է այն: Բացի այդ, քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Խ.-ն, արդեն ծառայության մեջ գտնվող որդուն կաշառքի դիմաց բժշկական հոսպիտալ տեղափոխելու հարցի շուրջ, համաձայնության է եկել Արմավիրի մարզի համայնքներից մեկի ղեկավարի հետ` նրան տալով 1.200 ԱՄՆ դոլար: Վերջինս էլ, հարցը կարգավորելու նպատակով, կաշառքի գումարը փոխանցել է ԼՂՀ Շուշի քաղաքի բնակիչ Դ. Հ.-ին և նրա միջոցով` Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի բժիշկ Կ. Ջ.-ին: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular