ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անահիտ Ավանեսյանին հաջողվեց պահպանել իր դիրքերը ՔՊ-ում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քաղաքացիական պայմանագրի» ներկուսակցական ընտրության երկրորդ փուլի արդյունքներով՝ ամենից շատ կողմ քվե ստացել է Նիկոլ Փաշինյանը՝ 933 ձայն։ Երկրորդ հորիզոնականում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն է՝ 853 ձայնով, երրորդ տեղում՝ վարչության անդամ, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ 842 ձայնով։ Կանանցից ամենից շատ քվե ստացել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ 780 ձայնով, երկրորդ տեղում է արդարադատության անկուսակցական նախարար Սրբուհի Գալյանը՝ 682 ձայնով, իսկ երրորդում՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը՝ 679 կողմ քվեով։ Եթե այս արդյունքները հաստատվեն նաև կուսակցության համաժողովում, ապա նախընտրական ցուցակը կգլխավորի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երկրորդ տեղում կլինի նախարար Միրզոյանը, հետո արդեն, ըստ օրենքի, Անահիտ Ավանեսյանը։ Վարչապետի թեկնածուի ընտրության նախնական արդյունքներով էլ 898 պատվիրակ կողմ է քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, 12-ը՝ Արարատ Միրզոյանին, 8-ը՝ Սուրեն Պապիկյանին։

Մեծ հաշվով «Քաղաքացիական պայմանագրի» ընտրական ցուցակի ընտրության 2-րդ փուլը մեծ անակնկալ չմատուցեց, ինչպես և պարզ էր ի սկզբանե։ Փաշինյանն ամենաշատ քվեներն է ստացել թե՛ որպես ցուցակը գլխավորող, և թե՛ որպես վարչապետի թեկնածու։ «Քաղպայմանագրում» զարմանալի են համարում թե՛ Արարատ Միրզոյանի, և թե՛ Անահիտ Ավանեսյանի ստացած ձայների թիվը։ Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը և Ավանեսյանը «Քաղպայմանագրի» վարչությունում ընդգրկված չեն։ Եթե Միրզոյանը չէր առաջադրել իր թեկնածությունը, ապա Ավանեսյանը պարտվել էր իր մյուս կուսակիցներին, որոնցից շատերն արդեն ընտրական ցուցակի ձևավորման ժամանակ անհամեմատ պակաս են ստացել առողջապահության գործող նախարարից։

Ու եթե մինչ այս ընտրությունները խոսվում էր 2 նախարարությունները միավորելու և այն Արսեն Թորոսյանի կառավարմանը հանձնելու մասին, ապա այժմ, երբ Ավանեսյանը, ըստ գործող կարգի, երրորդն է լինելու «Քաղպայմանագրի» ընտրական ցուցակում, փաստացի նրան հաջողվել է պահպանել նախարարի իր պաշտոնը, իսկ նախարարությունների միավորում տեղի չի ունենալու։ Թեև տրամաբանությունը հուշում է, որ Արարատ Միրզոյանն էլ, եթե հաջողվի ՔՊ-ին վերցնել իշխանությունը, պետք է կրկին դառնա Ազգային ժողովի նախագահ, բայց կուսակցությունում հակված են վերջինիս թողնել արտգործնախարարի պաշտոնում՝ համարելով, որ նա լավ է կատարում իր վրա դրված աշխատանքը։

Մանե Կիրակոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular